The Wall Street Journal-ը, վկայակոչելով ԱՄՆ անանուն բարձրաստիճան պաշտոնյաներին, գրում է Ուկրաինա ռուսական ներխուժման մարտավարության փոփոխության մասին։ Նախկինում ԱՄՆ-ը ու նրա դաշնակիցները գտնում էին, որ նախագահ Պուտինի նպատակն էր մի քանի օրում
Կիևը վերցնելը ու Զելենսկու կառավարությունը ռուսամետ ռեժիմով փոխարինելը: Ավելի քան 3 շաբաթ տևած մш րտերի ընթացքում դա չի իրականացվել. ըստ WSJ-ի աղբյուրների, դա դր դել է Պուտինին փոխել մш րտավարությունը: ՌԴ նախագահը ներկայում փորձում է Կիևին ստ իպել ընդունել ՌԴ-ի հավակնությունները
Ուկրաինայի հարավային ու արևելյան տարածքների նկատմամբ։ «2014 -ին գրավելով Ղրիմն ու Դոնբասի որոշ հատվածներ՝ Ռուսաստանը ձգտում է «ցամաքային կամուրջ» ապահովել Ռուսաստանի արևմտյան ու Ղրիմի թերակղզու միջև, ինչպես նաև ընդլայնել ռուսական վերահսկողությունը
Դոնբասի վրա», ասել է աղբյուրը: Եթե այդ տարածքային պահանջներն ու Ուկրաինայի չե զոքության պահանջը մե րժվեն, ակնկալվում է, որ Պուտինը կփորձի պահել այն ողջ տարածքը, որը ռուսական զп րքերը գրավել են, ասում են ԱՄՆ-ի անանուն պաշտոնյաները:
«Ելնելով մեր ռш զմական գնահատականներից՝ թվում է՝ նա [Պուտինը] վերադառնում է պաշարման մш րտավարությանը», ասում է ԱՄՆ վարչակազմի պաշտոնյան։ Միաժամանակ Պուտինը կարող է ընդլայնել իր ռш զմական նպատակները, եթե ռուս զինվորականների գործողություններն առավել հաջող լինեն։ «[Ուկրաինայի] մայրաքաղաքի կարգավիճակը մնում է բաց հարց, և հաշվի առնելով Ուկրաինայի ուժեղ դիմադրությունը, պարզ չէ՝ արդյոք ռուս զինվորականները կարող են
բավականաչափ զп րքեր հավաքել Կիևը շրջափակելու ու գրավելու համար», – ասել է թերթի աղբյուրը։ Wall Street Journal-ն իր նյութում նշում է, որ Վլադիմիր Պուտինի ռш զմավարության իրենց մեկնաբանությունը ոչ թե հետախ пւզական հանրության պաշտոնական գնահատականի, այլ գաղտնի տեղեկատվության հասանելիություն ունեցող ԱՄՆ որոշ պաշտոնյաների տեսակետի արդյունք է։