Սպասվում է բпւք․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ԶԳՈւՇԱՑՆՈւՄ է, որ…

Մարտն աչքի է ընկնում խիստ ցածր ջերմային ֆոնով ու բացառիկ առատ ձյան տեղումներով։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության ու մոնիթորինգի կենտրոնից։ «Հատկապես վերջին ութ օրերին հանրապետության ողջ տարածքում օդի օրական միջին ջերմաստիճանը

նորմայից ցածր է վեցից ութ աստիճանով։ Տեղումների քանակն այսօրվա դրությամբ՝ բացառությամբ Արարատյան դաշտի, հանրապետության մեծ մասում կազմում է նորմայի 150-200, առանձին շրջաններում՝ 210-230%-ը։ Վերջին երեք օրերին հզոր ցիկլոնի ներթափանցմամբ

պայմանավորված` հանրապետության առանձին շրջաններում դիտվել է ռեկորդային քանակի ձյուն։ Մասնավորապես Տավուշի, Լոռիի, Սյունիքի առանձին հատվածներում երեք օրվա ընթացքում ձյան ծածկն ավելացել է 60-70սանտիմետրով, իսկ առանձին բնակավայրերում հասել է

հարյուր սմ-ի և ավելին։ Մարտի 20-ին հանրապետության մեծ մասում դիտված սաստիկ բքի պատճառով` մի շարք ճանապարհներ եղել են անանցանելի: Վերջին քառասուն տարիների ընթացքում մեր երկրում մարտ ամսին նման ինտենսիվությամբ ու երկարատև ձյան առատ տեղումներ չեն գրանցվել։

Մարտի 21-25-ը հանրապետության տարածքում ցիկլոնի ազդեցությունը պահպանվելու է, բայց համեմատած մարտի քսանի հետ` այն զգալիորեն կկորցնի իր ուժը։ Առաջիկա հինգ օրերին պարբերաբար հանրապետության առանձին շրջաններում ձյան տեսքով տեղումները կշարունակվեն, լեռնային

գոտիներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանն առաջիկա հինգ օրերին առանձնապես չի բարձրանալու, այն կշարունակի կլիմայական նորմայից ցածր մնալ մոտ հինգից ութ աստիճանով»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *