Ռուս-թուրքական տանդեմը փորձում է Հայաստանին պարտադրել Ադրբեջանի առաջարկած հաշտության համաձայնագիրը, քանզի… Արամ Սարգսյան Արամ Սայգսյանը գրում է.
Տպավորություն ունեմ, որ
ռուս-թուրքական տանդեմը փորձում է Հայաստանին պարտադրել Ադրբեջանի առաջարկած հաշտության համաձայնագիրը, քանզի ԱՄՆ-ը և ԵՄ-ն խաղաղության հասնելու միջոցը առաջարկել և առաջարկում են Արցախի կարգավիճակի հստակեցումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Համոզված եմ, որ Լավրովի 1
զանգը, անգամ աշխարհաքաղաքական այս իրավիճակում, բավարար էր Արցախի գազամատակարարման վերականգնման և Ադրբեջանին կարգի հրավիրելու համար: Իսկ եթե Ռուսաստանն ուզում է, բայց չի կարողանում, ապա պետք է հետևություններ անել. 1) Միութենական պետությունը ոչ միայն անկախության, այլ նաև տարածքային կп րուստ է լինելու,
ինչպես արդեն մեկ անգամ եղել է։ 2) Մենք պետք է հույսներս դնենք մեզ վրա՝ փորձելով ներգ րավել համայն հայության ներուժը։ 3) Ներդաշնակենք մեր արտաքին և տնտեսական քաղաքականությունը, նախապատվությունը տալով ժողովրդավար և տեխնոլոգիապես զարգացած երկրներին։