ՀՀ ԱԻՆ- ը ֆեյաբուքյան իր պաշտոնական էջում գրել է.
Երկրաշարժ Բավրա գյուղից 9 կիլոմետր արևելք
Մարտի քսաներեքին, տեղական ժամանակով ժամը 21:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17:10-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական

ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.11⁰ ու արևելյան երկայնության 43.92⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ ՀՀ-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 9 կիլոմետր արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.6 մագնիտուդով երկրաշ шրժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է չորսից հինգ բալ: Երկրաշ шրժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Աշոցք, Սիզավետ ու Ղազանչի գյուղերում՝ երեք բալ,

Լոռու մարզի Տաշիր, Ալավերդի, Վանաձոր քաղաքներում, Պաղաղբյուր գյուղում, Տավուշի մարզի Իջևան, Նոյեմբերյան ու Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում` երկուսից երեք բալ ուժգնությամբ: