«Սնդիկով ջերմաչափերը փոխանակելու են էլեկտրոնային ջերմաչափերով, այստեղ հիմնականում սնդիկի խնդիրն է` որպես ծանր մետաղ»,- Araratnews.am-ի հետ զրույցում պարզաբանեց դեղատան աշխատակիցը`

խոսելով սնդիկով ջերմաչափերի վաճառքի արգելքի վերաբերյալ: Դեղատան աշխատակցի խոսքով, մինչ այս որոշման ընդունումն էլ հանրությունը ջերմաչափերի 2 տարբերակն էլ նախընտրում էր. «Այսպես է, նրանք, ովքեր օգտագործում էին սնդիկով ջերմաչափը,
համոզված էին, որ դա է ավելի ճշգրիտ, ովքեր էլեկտրոնայինը՝ կարծում են, որ դա է ճշգրիտ»,- ասաց աշխատակիցը: Araratnews.am-ը կապ հաստատեց Երեւանի մի շարք դեղատների հետ, բայց նրանցից շատերը դեռեւս տեղյակ չէին որոշման մասին: Հիշեցնենք, որ այսօր`

մարտի քսաներեքին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց նախագիծ, ըստ որի կարգելվի սնդիկ պարունակող սարքերի, այդ թվում՝ սնդիկ պարունակող ջերմաչափերի վաճառքը: