ԼԱՎ ԼՈւՐ… Գագիկ Սուրենյանը՝ ապրիլին սպասվող եղանակի մասին

Հայաստանի Հանրապետությունում ապրիլին օդի ջերմաստիճանը, նախնական տվյալներով, կանխատեսվում է, որ կլինի կլիմայական նորմայից մեյից երկու աստիճանով բարձր, տեղումների քանակը կլինի նորմային մոտ ու մի փոքր պակաս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝

այս մասին լրագրողներին ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության ու մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Անդրադառնալով վերջին շաբաթում մեր հանրապետությունում դիտված

եղանակակլիմայական պայմաններին՝ մասնագետը հայտնեց, որ չնայած դրանք կանխատեսված էին, սակայն, այնուամենայնիվ, դրանք մասնագետներին անակնկալի են բերել: «Այն, ինչ մենք ունեցանք, աննախադեպ էր մեր ամբողջ օդերևութաբանական պատմության ընթացքում: Տարվա այս ժամանակահատվածում՝

մարտի կեսերին, հանրապետության տարածքում ու, հատկապես, Սյունիքի ու Տավուշի հովտային գոտիներում, որոնք համարվում են մեր հանրապետության ամենատաք հատվածները, մենք 2 օրում ունեցանք բնակավայրեր, որտեղ ձյան ծածկը հասավ մինչև 1 մետրի, իսկ

հանրապետության լեռնային գոտիներում դիտված աննախադեպ բուքը առանձին շրջաններում առաջացրեց 6 մետրի հասնող ձյան կուտակումներ»,- նշեց Գագիկ Սուրենյանը: Նա շեշտեց, որ մարտի 3-րդ տասնօրյակում նման եղանակակլիմայական պայմանները աննախադեպ էին ողջ օդերևութաբանական պատմության մեջ: Ու հավելեց, որ առատ ձյան առկայությունը դրական մեծ ազդեցություն կթողնի գյուղատնտեսության, ջրամբարների ու գետերում կայուն հոսքի ձևավորման վրա: Մասնագետը մանրամասնեց,

որ եղանակային այսպիսի իրավիճակը հիմնականում պայմանավորված էր Արևմտյան Սիբիրից եկող արկտիկական ցուրտ օդային հոսանքների և, մյուս կողմից, Միջերկրական ծովից եկող արևադարձային խոնավ տաք օդային հոսանքների բախմամբ: Դրանք բախվել են հենց մեր հանրապետության տարածքում և առաջացրել հզոր մթնոլորտային ճակատ ,ինչի հետևանքով դիտվեցին նման ինտենսիվության առատ ձյան տեղումներ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *