Արթուր Դանիելյանը գրել է.
Զգալով, որ հակառուսական ալիքը դառնում է անկասելի, Մոսկվան երեկ անցավ քարոզչության «եզ» մակարդակի: «Վառգոնզո» տելեգրամյան ալիքը գրեց, որ թուրքերը փորձում են ՌԴ-ի համար 2-րդ ֆորնտ բացեն: Քիչ անց նույն կենտրոնից սկսեցին լուրեր տարածել, թե իբր ռուս
![]()
խաղաղապահները ազատել են գրավված գյուղերը, իսկ օրվա վերջում տեղի ագենտուրան սկսեց ամեն տեղ հռետորական հարցեր տալ՝ բա հայերը ու՞ր էին, ինչու՞ են դիրքերը լքել: Ուրեմն, նախ հայերը դիրքերը լքել են, քանզի ռուսներն են դա պահանջել, իբր
թե լш րվածությունը նվազեցնելու համար, խոստանալով, որ հենց իրենք այդ դիրքերը կպահեն: Դրա հետ մեկտեղ նրանք պահանջել են` ոչ մի դեպքում չկ րшկել: Հենց որ ադրբեջանցիք եկել են, ռուսները հանգիստ դուրս են եկել գյուղից, այն առանց կր шկոց` սիրուն հանձնելով Ադրբեջանին: 2 օր առաջ գրել էի, ևս մեկ անգամ եմ

կրկնում՝ ողջ հաշվարկը հիմնված է նրա վրա, որ հայը ռուսի վրա չի կր шկի: Բնական է` գյուղը ու հարակից բարձրունքները մինչ
այժմ ադրբեջնացիքի ձեռքում են և ըստ ամենայնի այդպես էլ մնալու են: Դրան կարող է խանգարել միայն քաղաքական ճնշումը Մոսկվայի վրա, ինչը չի լինելու` ոչ իշխանությունների, ոչ էլ
առավել ևս ընդդիմության կողմից: Հենց էսպես` գյուղ առ գյուղ Արցախը հայաթափվելու է` Մոսկվայի հանդեպ Ադրբեջանի լոյալության դիմաց: Ինչ վերաբերվում է էն մուտիլովկին, թե թուրքերն իբր թե 2-րդ ֆրոնտ են ցանկանում բացեն Ռուսների համար: Հիշեցնեմ ձեզ, որ ՌԴ-ն և Ադրբեջանը դաշնակիցներ են, ունեն դրա մասին մի մեծ համաձայնագիր: Ընդ որում, նրանք դաշնակից էին վաղուց, շատ առավել վաղ,

քան համաձայնագիր ստորագրելը: Ադրբեջանի բանակի ողջ զենքի 70 տոկոսը Ռուսաստանն է մատակարարում: Ապուշ պիտի լինես, որ քո` պոտենցիալ «երկրորդ ֆրոնտ» բացողին էդքան զե նք մատակարարես: Մենք էլ, ըստ այս թեզի, պետք է մեր գյուղերը մեր ձեռքով հանձնենք, որ հանկարծ Մոսկվայի համար ստեղ 2-րֆ ֆրոնտ չբացվի… ֆրոնտ, որը հենց իրենք են մատակարարում: