Երեկ վերադարձա հայրենիք: Երբ մոտեցանք անձնագրերի ստուգման կետին, մեկ էլ հերթը խա խտելով և մեզ էլ հրմ շտելով, մոտ 10-12 տարեկան մի տղա երեխա ու… Բակուր Մելքոնյան

Բակուր Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Երեկ վերադարձա հայրենիք: Նույն ժամին վայրեջք էր կատարել մի քանի ինքնաթիռ և երբ մոտեցանք անձնագրերի ստուգման կետին, առաջացել էր բավականին երկար հերթ: Անքուն գիշեր անցկացրած և հոգնած, դանդաղ առաջ

էինք շարժվում: Մեկ էլ հերթը խա խտելով ու մեզ էլ հ րմշտելով, մոտ 10-12 տարեկան մի տղա երեխա առաջ անցավ: Ինչ մե ղքս թաքցնեմ, մի տեսակ դուրս չեկավ երեխայի պահվածքը և մտածում էի, լավ, բա էս երեխու ծնողները ուր են: Էդ պահին էս տղան անցավ մի քանի հոգու,

մոտեցավ և մի ծեր կնոջ կողքը դրած մեծ պայուսակին և վերցրեց: Էլի պետք է մեղ քս չթաքցնեմ, ինձ մի պահ թվաց, որ տղան պարզապես չար կատակ է անում և հեսա կվերցնի և կփախնի: Սակայն երեխան ինչ որ բան ասաց ծեր կնոջն ու սկսեց հետը քայլել:

Դե ուրեմն տատիկի թոռնիկն ա, մտածեցի ես և շարունակեցինք մեր դանդաղ և անհետաքրքիր քայլը: Լսվեց հերթական ծնգոցը ու հասավ տատիկի հերթը ու ստեղ տեղի ունեցավ ամենահետաքրքիրը՝ տատիկը շնորհակալություն հայտնեց

փոքրիկին օգնելու համար և մեր էս թմբլո երեխան, նորից բոլորիս հրմ շտելով, հետ գնաց կանգնեց իր ծնողների մոտ: Այ բալես մեզ հր մշտելը քիչ է, մեզ պետք է ամեն մեկիս մի հատ էլ ապ տակ տաիր, որ սթափվենք, սթափվենք էս անտարբեր վիճակից, մեկս

մեկի հանդեպ անտարբերությունից… Շատ ժամանակ հարցնում եք, որտեղի՞ց եմ ես էսքան դրական էներգիա հավաքում, մեծեր ջան չն եղանաք, բայց մեր երեխեքից, հրաշք են իրանք

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *