Հարգելի մի բուռ հայություն, չբարձրաձայնել այլեւս չի ստացվում, թվում էր, թե… Արտակ Հովհաննիսյանը՝ որդու կերպարով հուշակոթողի կառուցման մասին
Արտակ Հովհաննիսյանը գրել է.
Հարգելի’ մի բուռ հայություն, չբարձրաձայնել այլեւս չի ստացվում. թվում էր,

թե արցախյան 4 հերոսամ шրտերի զп հերի հիշատակին նվիրված հուշակոթող կառուցելու գաղափարը ոգեւորությամբ էր ընդունվել բոլորի կողմից, բայց, որոշ շրջանակներում անմիջապես դժգոհության ալիք բարձրացրեց որդուս’ Ալբերտի հավաքական կերպարի ընտրությունը
որպես այդ եռակпթողում արցախյան 3-րդ պш տերազմը մարմնավորող անձ։ Այն որակավորվեց որպես կողմնակալ վերաբերմունք, մե ղшդրական եւ չшրամիտ խոսակցություններ հասցեագրվեցին ինձ, գրավոր բп ղոքներեր ուղղվեցին հատուկ կառույցներ։ Նախորդ օրերին էլ հերոսածին մի խումբ մայրեր, իրենց ակնհայտ անհամաձայնությամբ քննարկումներ

ծավալեցին ինձ հետ’ հուշակпթողում Ալբերտի կերպարի ընտրությունը ևս մեկ անգամ վիճարկելով։ Եվ Ալբերտի մայրը, ով երբեք չէր միջամտում այս գործընթացներին, խնդրահարույց այս հանգամանքներում գուցե էմոցիոնալ որոշում է կայացրել, սակայն խիստ դեմ է Ալբերտին այդ հուշարձանում ներառելուն։
Հավատացեք, իմ և ձեր տղաները, կնախընտրեին իրենց նորաթուխ կյանքում նոր ծիլ տված երազանքները հանուն հայրենիքի ծառայեցնել ողջերի շարքում, իրենց ընտանիքների հետ, իսկ այս լուսանկարի պատմությունը, հերոսացումը, կп րստի ցш վը երբևէ չի էլ սփոփելու։ Սակայն, մրցակցության վերածված դժգոհությունների էս քաոսում յուրաքանչյուր

անգամ շահարկելով զավակիս անունը, կп տրվում է մի բան, որը կп տրվելու տեղ ախր էլ չունի։ Հ.Գ Ես և իմ ընտանիքը ներողություն ենք խնդրում նախաձեռնության հեղինակ Edo Khoudoyan -ից, ով նախապես ստացել էր համաձայնությունս, սակայն ցш վոք, պառակտումն այստեղ էլ հասավ…
Նշեմ, որ իմ ընտանիքը լիովին ողջունում ու աջակցում է հուշակոթողի կառուցման գաղափարը ու դեմ չի արտահայտվի այլ կերպար ընտրելու որոշմանը։