ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը իր թեկնածությունը չի առաջադրի մարտին կայանալիք ընտրություններին

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթին իր թեկնածությունը չի առաջադրի: Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ չի առաջադրում իր թեկնածությունը, որին Գևորգյանը պատասխանեց․ «Ես իրավունք ունե՞մ չդիմելու, ես իրացնում եմ իմ իրավունքը»։

Հարցին՝ վերջնական է իր որոշումը, ռեկտորի պաշտոնակատարը ասաց․ «Որոշումը վաղուց էր վերջնական։ Այսպես էր ծրագրավորված»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ում կողմից էր ծրագրավորված, նա պատասխանեց․ «Նաև իմ կողմից»։

Հարցին՝ ինչպիսի՞ն է պատկերացնում նոր ռեկտորին, պատասխանեց. «Հաստատ ավելի երիտասարդ կլինի, քանի որ իմ տարիքը արդեն եզրային էր, սրանից այն կողմ չի կարելի պաշտոնավարել»:

Նշենք, որ այսօր Երևանի պետական համալսարանում Հոգաբարձուների խորհրդի նիստ է հրավիրվել, որի օրակարգում նաև ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ հայտարարելու հարցն է եղել:

Ընտրությունը կլինի մարտի 23-ին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *