Վարչապետի պստոն` Արփին, աղջկաս խմբից է, էդ մի մատ երեխեն առանց «ախռանիկ» ու թիկնազոր է պարտեզ գալիս․․․

Ես կարող եմ հասկանալ վարչապետի գործունեության, իր վարած քաղաքականության կամ անձամբ իրեն որպես պետական գործիչ չընդունելու Ձեր դիրքորոշումը։

Կարող եմ հասկանալ նույնիսկ հենց այնպես, փողով կամ «պետքի համար» իրեն չսիրեու շատերիդ մղումը, սակայն, երբեք, երբեք ու ոչ մի պարագայում չեմ կարող հասկանալ իր երեխաների վրա Ձեր պատեհ-անպատեհ վիրավորանքները։ Անկեղծ, իսկապես, սպանեք` չեմ հասկանում։

Սովորական երեխեք, սովորական միս ու արյունից. Ձեր երեխաների պես երեխաներ են։ Ինչի՞ եք ընկել հետևներից։ Խոսքս ապաքաղաքական է, և չունեմ ոչ մի միտում, բացի անկեղծ զայրույթից։

Վարչապետի պստոն` Արփին, աղջկաս խմբից է։ Պատկերացնո՞ւմ եք այդ մի մատ երեխեն առանց «ախռանիկ» ու թիկնազոր ա պարտեզ գալիս։ Մի հատ պատկերացրեք` իմ երեխու պես ուտում է ճաշիկ, կարագ, պանիր, հաց ու առանց սև իկռայի։

Իմ երեխու պես հագնում է տնային հողաթափեր ու տեղական արտադրության շորեր։ Չէ, չէ, դուք մի հատ պատկերացրեք էլի, Արփին հանդեսների փերին, Ձյունանուշը եւ Կարմիր Գլխարկը չի, օրվա հերոսն ու աստղը չի։ Սովորական երեխայա։ Սո-վո-րա-կան։

Մի հատ հիշեք էլի, հիշեք ոնց էին ժամանակին «կարևոր մեկի» երեխայի 1-ին դասարան գնալու համար ծայրից-ծեր փողոց փակում ու ութ թիկնապահով ուղեկցում թագաժառանգին։ Ամոթ չի՞։

Ես ներկա-նախկին համեմատելու համար չեմ ասում, զուտ երեխեքին ցեխին խառնելու աներեսությունն եմ ուզում հասկանալ։ Փաշինյանին քննադատելու պատճառներ գուցե կան, գուցե և քիչ չեն, սակայն նրա երեխաների միջոցով փորձել դիվիդենտներ շահել ՝ անբորյականություն է։

Ու սա այն դեպքում, երբ նա իր երեխաներին չի գերադասում ոչ մեկից։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *