ՖՈՏՈ. Սասուն Միքայելյանի որդին Փաշինյանի դստեր հետ լուսանկար է հրապարակել

Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամներին բոլորն են սիրում: ԵՒ շատերը հնարավորության դեպքում նկարվում են և Նիկոլ Փաշինյանի հետ և ընտանիքի անդամների հետ:

Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը՝ Սասուն Միքայելյանի որդին, ֆեյսբուքյան իր էջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Արփիի հետ ջերմ լուսանկար է հրապարակել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ չի պաշտպանում Հրաազդանի քաղաքապետի թեկնածու Սեւակ Միքայելյանի թեկնածությունը:

Հրազդանում միմյանց դեմ պայքարում էին ՔՊ Վարչության նախագահ, ազատամարտիկ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը, ով ինքնաառաջադրած էր և անկուսակցական Լևոն Ստեփանյանը: Եվս երեք թեկնածու դուրս էին եկել մրցապայքարից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *