Անկախ նրանից, թե դուք համակրում եք երկրի Վարչապետին թե ոչ, իմացեք և բոլոր ձեր ազգականներին տեղեկացրեք…Հայկ Թորոյանը կոչով դիմել է համայն աշխարհի Հայերին

Հայկ Թորոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Սիրելի համայն աշխարհի Հայեր ջան, անկախ նրանից, թե դուք համակրում եք երկրի Վարչապետին թե ոչ, իմացեք և բոլոր ձեր ազգականներին տեղեկացրեք, որ սա Հայաստան պետության ամենակարևոր հարցերից մեկն է. մասնակցել Սահմանադրական Դատարանի բարեփոխմանը և մերժել կայսրական համակարգը։

Սա ամբողջ աշխարհի հայերի խնդիրն է. բոլորիդ ժառանգների ապագայի խնդիրն է, ունենալ արդար դատաիրավական Համակարգ։

Սիրելի Հայրենակիցներ, տեղեկացված պահեք ձեր բոլոր մարզերի և գյուղերի ապրող ազգականներին, քանզի նրանց կարող են խաբել և բժժացնել. մի՞թե կարելի է թույլ տալ, որ Հայաստանում լինի որևիցե մի կայսրական դատավոր։

Սիրելի Սփյուռքի Հայեր ջան, ձեզ ևս ասեմ, որ մի անհանգստացեք, որ ձեր անձնագրերի ժամկետն անցել է կամ դուք Հայաստանում վաղուց չեք եղել և հաշվառումից դուրս եկած եք, ապա առանց մտահոգվելու, որ ժամանեք Հայաստան, կարող եք ձեր ցանկացած ազգականի տան հասցեյում ժամանակավոր գրանցվեք և տվյալ համատիրությունից վերցնեք տեղեկանք և մասնակցել ընտրությանը՝ ասելով ԱՅՈ, որ դեմ եք կայսրական դատաիրավական համակարգին։

Ժողովուրդ ջան, սա ոչ Նիկոլի համար է, ոչ իմ համար է, սա մեր Հայաստանի Հանրապետության ամենակարևորագույն հարցն է, ով կասի, ՈՉ, նա պաշտպանում է, բռնապետերին, նա աջակցում է թալանչիներին, որ նրանք պատասխանատվության չենթարկվեն…

Դուխով Ժողովուրդ ջան, ՀԴՄ-ները չմոռանաք, Մերը ԱՅՈ-Ն է և մենք Հաղթելու ենք, այլ տարբերակ չկա։ #ՍԴ_Ոտքի_Ժողովուրդն_է_գալիս։

#_Քայլ_արա_ասա_ԱՅՈ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *