Րոպեներ առաջ․․․ Քոչարյանի 3 միլիոն դոլար կաշառքը․ ՆՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմն և աջակիցներն անընդմեջ խոսում են այն մասին, թե Իբր երկրորդ նախագահն ինչ որ կապ չունի Մարտի 1-ի տասը զոհերի հետ և փորձում են այդ հենքի վրա կառուցել իրենց մարտավարությունը՝ համառել, թե իբր գործ ունենք քաղաքական հետապնդման կամ «օդից վերցված» մեղադրանքի հետ։ Ավելորդ է ասել, որ այս ենթադրությունը մտացածին է, որովհետև Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգի տապալաման մեջ՝ ծանարագույն մի հանցագործություն, որն, իր հերթին, հանգեցրել է զոհերի։

Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Քոչարյանը մեղադրվում է ոչ միայն սահմանադրական կարգի տապալման մեջ, այլ նաև՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու։ Անշուշտ, այս մեղադրանքն ակնհայտորեն քաղաքական չէ և տեսանելի է, որ անգամ Քոչարյանի պաշտպանական թիմը փորձում է փախչել դրա մասին խոսելուց կամ՝ «սվաղում» է մեղադրանքի այդ հատվածը։

Այդպես էլ պետք է լիներ, պետք է կասեցվեր այդ գործը․ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է գործարար Սիլվա Համբարձումյանը՝ անդրադառնալով օրերս երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ գործարար Սիլվա Համբարձումյանի գործի կասեցմանը:

Հայցադիմումը ներկայացվել էր Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի կողմից՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու ու երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով: Հայցադիմումի հիմք է հանդիսացել Սիլվա Համբարձումյանի կողմից 2018-ի նոյեմբերին «Հայացք» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ ասված հաջորդ արտահայտությունը. «Ես 2008 թվականին խոշոր գործարք եմ արել արաբների հետ ու ինձ չխանգարելու համար վճարել եմ և՛ հանրապետության նախագահին՝ Քոչարյան Ռոբերտին, և՛…»:

Սիլվա Համբարձումյանը հայտարարել է, որ ինքն իր խոսքերից, իր ցուցմունքից չի հրաժարվել, ինչպես այդ մասին նշել է Օրբելյանը. «Ես իմ ցուցմունքից չեմ հրաժարվել: Այն մնում է նույնը: Ուղղակի Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանն իր կողմից ստեղծագործել է ու փորձել է պատիվ-արժանապատվություն ստանալ, որ ես իբրև մամուլում ասել եմ, այնուհետև հրաժարվել եմ: Պարզապես ինձ խնդրել էին չխոսել, ես էլ չէի խոսում: Իսկ իրենք իմ չխոսելը դարձրին հրաժարվել, որն իրականությանը չի համապատասխանում»:

Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *