ԲՐԱՎՈ. 18-ամյա Էդմոնդ Նազարյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դուրս եկավ եզրափակիչ

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
55 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչ էր հասել Բուլղարիան ներկայացնող հայազգի Էդմոնդ Նազարյանը, որը օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանի որդին է: Էդմոնդի մրցակիցը ադրբեջանցի Ազիզլին էր, որը 1/4 եզրափակչում պայքարից դուրս թողեց Ռուդիկ Մկրտչյանին:

Ազիզլին առաջին մրցափուլում հաղթում էր 5-0 հաշվով, բայց երկրորդում Նազարյանը հավասարեցրեց հաշիվը, իսկ հետո տուշեով հաղթեց ադրբեջանցուն ու դուրս եկավ եզրափակիչ:

Հիշեցնենք նաև՝ 2019թվականի հունիսի 20-ին Հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Էդմոնդ Նազարյանը երկրորդ տարին անընդմեջ ոսկե մեդալ է նվաճել Բուլղարիայի համար, գրում է armsport–ը:

Էդմոնդը անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին է։

51 կգ քաշային կարգի եզրափակչում Էդմոնդ Նազարյանը 10-0 հաշվով հաղթեց թուրք Բարիս Էրբեքին։ Քառորդ եզրափակչում էլ նա պայքարից դուրս թողեց Ադրբեջանի ներկայացուցիչ Նիհադ Գուլուզադեին։

Կիսաեզրափակչում Նազարյանը առավելության էր հասել Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանի նկամամբ, որը բրոնզե մեդալի համար գոտեմարտեց ադրբեջանցի մարզիկի հետ և հաղթեց 6-3 հաշվով։–0–

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *