Սա տեսնել է պետք. Ջախջախիչ հաղթանակ․ Գևորգ Ղարիբյանը 8:0 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցուն

Հռոմում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 60 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Ղարիբյանը 8:0 հաշվով գեղեցիկ և ջախջախիչ հաղթանակ տարավ Ադրբեջանի ներկայացուցիչ Մուրադ Բազարովի նկատմամբ:

Ողջ գոտեմարտի ժամանակ հայ ըմբիշը ոչ մի հնարավորություն չտվեց ադրբեջանցի ըմբիշին: Գոտեմարտի վերջում Մուրադ Բազարովը զայրույթից ձեռքով միտումնավոր հարված հասցրեց հայ ըմբիշի գլխին:

Գորգի մրցավարը կանգնեցրեց գոտեմարտը ու ադրբեջանցու ոչ սպոտային պահվածքի համար երկու միավոր ավելացրեց Ղարիբյանի հաշվին:
Կիսաեզրափակիչում Ղարիբյանի մրցակիցը կլինի Էստոնիայի ներկայացուցիչ Հիլարի Մայջիսաուն

Ղարիբյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 9:1 հաշվով հաղթել էր բուլղարացի Ավգուստին Բոյանով Սպանովին:

Հայ ըմբիշի հաղթարշավը շարունակվեց նաև կիսաեզրափակիչում, որտեղ նրա գրոհների դեմ ոչինչ անել չկարողացավ արդեն էստոնացի Հիլարի Միջիսալուն:

Այսպիսով, վաղը՝ փետրվարի 12-ին,մեր հայ ազգի պարծանք Ղարիբյանը Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը վիճարկելու է թուրք Կարեմ Քամալի հետ:

Տեսանյութը կարող եք դիտել ստորև.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *