Այս պատերազմը թազա չէ, որ սկսվել ու թիրախն էլ ամենեւին Նիկոլ Փաշինյանը ու նրա թիմը չեն, հարվածի կենտրոնում եղել են ու կան հայ ժողովուրդն և պետություն. այս մասին իր էջում գրել է Սերգո Տոնոյանը:
Որպեսզի հասնեն իրենց նպատակին, այսինքն՝ հանրաքվեի արդյունքում սահմանադրական համապատասխան փոփոխությունները տեղի չունենան, նախորդ ռեժիմի սպասավորները քարոզչական հնարքներով եռանդ չեն խնայելու անել այնպես, որ քաղաքացին չգնա հանրաքվեի։
Մասնակցության քիչ տոկոսն է միայն, որ կապահովի ռեւանշիստների հաջողությունը։ Իրենք էլ են շատ լավ հասկանում, որ տեղամաս հասած քաղաքացուն չափազանց դժվար, եթե չասենք՝ Անկարելի է լինելու կաշառել կամ համոզել, որ «Ոչ» քվեարկի։
Ըստ որի, միակ հնարքը, որն, ի դեպ, արդեն օգտագործում են, գործընթացը հակաօրինական, հակասահմանադրական հռչակելն է, այսինքն՝ վախի մթնոլորտ ստեղծելով ներազդել քաղաքացու գիտակցության վրա այնպես, որ վերջինս մտածի, թե հանրաքվեին մասնակցելով հանցանք է գործելու։
Սահմանադրության մեկ-երկու հոդվածի մերկապարանոց (բայց դեմքի ամենալուրջ արտահայտությամբ) մեկնաբանությունն էլ է բավարար, որպեսզի քաղաքացին վարակվի կասկածով ու չուզենա գնալ տեղամաս։ Դրան գումարվելու է ամենակեղտոտ քարոզչությունը ընդդեմ գործող իշխանության ու անձամբ Նիկոլ Փաշինյանի:
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.