Սերգեյ Դանիելյանը Սահմանադրական դատարանի սպասվող հանրաքվեի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հիշեցնենք՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 9-ին, ղեկավարվելով Սահմանադրության 206-րդ հոդվածով, հրամանագիր է ստորագրել, որով Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օր է նշանակել 2020 թ. ապրիլի 5-ը: Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Նշենք, որ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումն ԱԺ-ն ընդունել էր 2020 թ. փետրվարի 6-ին: Փետրվարի 7-ին այն Ազգային ժողովի նախագահի կողմից ներկայացվել էր նախագահին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքելով իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հանրապետության նախագահը ստորագրեց ապրիլի 5-ին հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը: Ապրիլի 5-ին Հեղափոխությանը ասում ենք Այո, Ազատությանը ասում ենք Այո, Ապագային ասում ենք Այո և կոռուպցիոներների վրա շրխկացնում ենք դուռը»:

Ապա ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա կոչ արեց արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին տոմսեր գնել դեպի Հայաստան, գալ և մասնակցել հանրաքվեին:

Ահա այս ամենի մասին է այս մի քանի օրերի լրահոսը։ Բոլորը իրենց մեկնաբանություններն են անում , իրենց տեսակետները հայտնում, իսկ սիրված դերասան Սերգեյ Դանիելյանը դա անում է իրեն բնորոշ ոճով։

Տեսանյութը՝ ստորև.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *