ՇՏԱՊ ՀԱՅԵՐ ! Վիճակը գնալով լարվում է․ ինչ պլաններ են փոխվում

Կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵԱՀԿ երկրների Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ: Կասկած չկա, որ հանդիպման շարժառիթն ու առանցքը Սահմանադրական դատարանի հանրաքվեն է:

Այդ մասին ակնառու է նաեւ հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրությունից, թեեւ քննարկվել է հարցերի ավելի լայն շրջանակ:

Փետրվարի տասներեքին՝ այսօր, Նիկոլ Փաշինյանը մեկնել է Գերմանիա, որտեղ Բեռլինում նախ հանդիպել է կանցլեր Մերկելի հետ: Այդ այցից առաջ Հայաստանում ԵԱՀԿ երկրների դեսպանների հետ հանդիպումը թողնում է գերմանական այցի «թիկունքային ապահովության» տպավորություն:

Ընդհանուր առմամբ, հանդիպումը թելադրված է այն իրողությամբ, որ Եվրոպայի Խորհրդից հնչել են հանրաքվեի որոշման եւ բովանդակության առնչությամբ հարցադրումներ:

Իսկ դա մի ուղղություն է, որն արհամարհելը կամ ռիսկերը թերագնահատելը Հայաստանի իշխանության համար կարող է արժենալ քաղաքական էական խնդիրներ, այդ թվում այլ ուղղությունների վրա հետեւանքի իմաստով:

Կասկածից վեր է, որ Գերմանիա այցը Նիկոլ Փաշինյանն օգտագործելու է այդ ռիսկերը չեզոքացնելու համար:

Մանրամասները դիտեք տեսանյութում՝

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *