Մարգարիտայի այլանդակ գրառումը․ ԱՐՏԱԿԱՐԳ

Ռուսական պաշտոնական պրոպագանդայի հայկական ազգանունով ներկայացուցիչ Մարգարիտա Սիմոնյանը ֆեյսբուքյան գրառում է արել Չինաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում տարհանման առնչությամբ, որ իրականացրել է Ռուսաստանը:

Տարհանման ամբողջ պատմության մեջ Մարգարիտային «զարմացրել» է մի բան, որը թերեւս մարդկային տեսանկյունից պետք է որ լիներ ամենահասկանալիներից մեկն ու չառաջացներ որեւէ զարմանք:

Այսպես, նրան «զարմացրել» է, որ Ռուսաստանի տարհանած մարդկանց շրջանում եղել է 16 մարդ, որն ըստ Մարգարիտայի՝ «կոպիտ ասած, մերոնք չեն, այլ Հայաստանի, Բելառուսի ու Ղազախստանի քաղաքացիներ: Ինչ բալասան է մեր սրտի համար: Այսինքն` այս մարդիկ գնացել են իրենց երկրների դեսպանատներ` փրկվելու, իսկ նրանց ասել են. «Ինչ է, ձեռ եք առնո՞ւմ:

Մենք ինչպե՞ս պետք է ձեզ տարհանենք: Գնացեք ռուսների մոտ` հին ավանդույթի համաձայն, նրանք բոլորին փրկում են»- գրել է Սիմոնյանը եւ ավելացրել՝ «Ընթանում էր փառահեղ անկախության 30-րդ տարին»:

Մարգարիտա Սիմոնյանը հեգնում է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի անկախությունը: Ընդ որում, հեգնում է մի առիթով, որը երեւի թե որեւէ ողջախոհ արարածի մոտ որեւէ պետության անկախության հանդեպ հեգնանքի փոխարեն, պետք է առաջացներ մարդասիրական զգացում ու թերեւս նաեւ հպարտություն Ռուսաստանի նկատմամբ՝ որ կարողացել է մարդասիրական ծառայություն մատուցել պետությունների, որոնք, ի դեպ, համարվում են դաշնակիցներ եւ ՌԴ հետ միասին նույն տնտեսական ու ռազմական բլոկներում են:

Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *