Սերժի Վաչոենց գործով նոր խայտառակ զարգացումներ․ Ի՞նչ է կատարվում

Armtimes.com-ը գրում է․

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի Ու նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի կողմից «Յանս» ակումբի նախկին գլխավոր հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանից ենթադրյալ շորթում կատարելու դեպքով հարուցված քրգործը Դատախազությունը կարճել է հանցակազմի բացակայության հիմքով:

Հայկական Ժամանակի հետ զրույցում Սուսաննա Արիստակեսյանի պաշտպան Թամարա Բաղդասարյանն ասաց, որ Դատախազությունը իրավաչափ է համարել Ղազարյանի եւ նրա կնոջ գործողությունները՝ այն հիմնավորմամբ, որ ունենալով տուժողի կարգավիճակ՝ նրանք իրավունք ունեին Արիստակեսյանից պահանջելու եւ ստանալու այնքան գումար, որքան, ըստ իրենց, հասցված վնասն է:

Հիշեցնենք՝ «Յանս» ակումբի տնօրեն Սերգեյ Կարապետյանը երկու հազար տասնյոթ թվականին հաղորդում էր ներկայացրել ակումբի գլխավոր հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանի դեմ՝ պնդելով, թե վերջինս ակումբից հափշտակել է քսանհինգ միլիոն դրամ:

Դեպքի առթիվ հարուցված քրգործով Արիստակեսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 179 հոդվածի երրորդ մասով`առանձնապես խոշոր չափի յուրացման համար:

Մանրամասները դիտեք ստորև՝ տեսանյութում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *