Ցավալի լուր. Արցախի պաշտպանության բանակում հայտնաբերվել է 23-ամյա զինծառայողի դին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի տասնչորսին, ցավալի դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում:

Դեռևս անհայտ հանգամանքներում, Արցախի պաշտպանության բանակի զինծառայողի մարմին է հայտնաբերվել: Թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել դեպքը, այս պահին համապատասխան կառույցները պարզում են:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զինվորը Սյունիքի մարզի բնակիչ, 23-ամյա Հ. Ա.-ն էր: ****

21:57
Քիչ առաջ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. փետրվարի 14-ին՝ ժամը 19:00-ի սահմանում, Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *