Այս օրերին մամուլում լայն տարածում էր գտել Սուրեն Պապիկյանի դատապարված լինելու մասին փաստը։
Hraparak.am-ը գրել է.
Սուրեն Պապիկյանը թաքցրել է, որ ժամանակին քրեական հոդվածով մեղադրանք է առաջադրվել իրեն ու անգամ դատապարտված է եղել և նստել է։ Մեր տեղեկություններով, զինծառայության ժամանակ նա իր հրամանատարին դանակով խփել է ու քրեական գործ է հարուցվել այդ առիթով։
Սուրեն Պապիկյանին մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 2-րդ մասի Բ կետով և 334-րդ հոդվածի առաջին մասով․ «Պետի նկատմամբ բռնություն գործադրելը, որը կատարվել է զինվորական ծառայության ընթացքում, զենքի գործադրմամբ»։ Նա 5-րդ զինվորական կայազորի դատարանի կողմից 2006 թվականի մարտի 27-ին դատապարտվել է 2 տարի 3 ամիս ազատազրկման, ապա այդ պատիժը Էրեբունի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը համապատասխանեցրել է մեր օրենսդրությանը Ու հաստատել։ Նա պատիժը կրել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, հետո մոտ մեկ տարի անց՝ 2007 թվականի փետրվարի 23-ին ազատ է ազատ արձակվել համաներումով։
Այս դատվածությունն, ըստ ամենայնի, արդեն մարված է, հետևաբար այն որևիցէ հետեւանք չի առաջացնում նրա՝ պաշտոն զբաղեցնելու հարցում։ Բայց ուշագրավ է, որ այս փաստը թաքցվել է կենսագրությունից։
ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով երեկվանից իր մասին շրջանառվող այն թեմային, այսօր իր Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց որ Կարևոր հարց կա, որին ուզում են անդրադառնալ: Սա անձնական գաղտնի ինֆորմացիա է ու պահպանվում է ոստիկանւթյան հատուկ բաժնում։
Այսինքն` այս ինֆորմացիայի հասանելիությունը կարող է լինել միայն իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյանների և նաև տվյալ անձի` դա որևէ մեկին տրամադրելու համաձայնությամբ, որևէ մեկին տրամադրելու պայմանով։
«Ես ուզում եմ այստեղ արձանագրել որ իրավապահ համակարգի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաններ ինչ-որ փուլում, փոխանակ զբաղված լինեն հետհեղափոխական շրջանում Հայաստանի Հանրապետությունը թալանող, հայ ժողովրդին տարիներ շարունակ ունեզրկող անարգողներին ու նրանց հանցագործությունները բացահայտելու գործին, տվյալ անձը կամ անձինք զբաղվել են ՀՀ պաշտոնյայի, իրենց գործընկերների նկատմամաբ կոմպրոմատների փաթեթներ ձևավորելով։
Սա անընդունելի է, և տվյալ անձինք այսօր խոսում են պատվից, խոսում են սպայի պատվից, և ընդհանրապես ՀՀ-ում այս հանգամանքը իսպառ պետք է արմատախիլ արվի…»
Մամրամասները դիտեք տեսանյութում։