Ինչպես են Վիտամինի տղաները նմանակում Արմեն Աշոտյանին. Սա տեսնել է պետք

Արմեն Աշոտյանը (հուլիսի 25, 1975, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, ՀԽՍՀ), կուսակցական և քաղաքական գործիչ է, Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահն է։

2015 թ.-ի ամռան ամիսներին Երևանում տեղի ունեցան էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ցույցեր, մասնավորապես՝ փակվեց Մ. Բաղրամյան պողոտան: Ոստիկանական բռնություններից երիտասարդներին պաշտպանելու նպատակով ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նախաձեռնեց «կենդանի պատ» ակցիան ցուցարարների ու ոստիկանական ստորաբաժանումների մեջ, ինչին արձագանքեցին տարբեր քաղաքական ու հասարակական գործիչներ, այս թվում՝ ՀՀ ԿԳ նախարար ու ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Մ. Բաղրամյան պողոտայում նրա հայտնվելը առաջացրեց ցուցարարների վրդովմունքը ու էլենէներգիայի սակագնի թանկացման դեմ փողոքի ցույցը ինչ որ ժամանակով վերածվեց Ա. Աշոտյանի դեմ բողոքի ակցիայի։ Երիտասարները սկսեցին վանկարկել «Աշոտյան հեռացիր» ու «Աշոտյան սիկտիր» արտահայտություններ ու նրա ուղղությամբ նետել այլ իրեր:

Իրավիճակը մեղմելու նպատակով որոշ բարձրաստիճան ոստիկաններ փորձեցին Ա. Աշոտյանին հեռացնել պողոտայից, բայց նա հեռացավ ինչ որ ժամանակ ցուցարարների դիմաց կանգնելուց ու իր հասցեին վիրավորական արտահայտություններ լսելուց այնուհետև։ Բազմաթիվ լրատվամիջոցներ Այս կադրերը ցուցադրում էին ուղիղ եթերում, ինչին հետևում էին հազարավոր հեռուստադիտողներ:

«Աշոտյան սիկտիր» արտահայտությունը հասարակության մոտ դարձավ թևավոր խոսք ու բազմիցս մարդիկ վիրավորական «ս…» բառի փոխարեն օգտագործում են «Աշոտյան» բառը, որոնք հասարակական որոշակի շրջանակների համար դարձել են հոմանիշներ

Տեսանյութը՝ ստորև…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *