Երբ կերակրատաշտ կորցրածների մղկտոցն ու ոռնոցը ուժգնանում են. Ալիս Սողոմոնյան

Ալիս Սողոմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

ՉԱՐՈՒԹՅԱՆ ՍԻՆԴՐՈՄ
Երբ կերակրատաշտ կորցրածների մղկտոցն ու ոռնոցը ուժգնանում են, նրանց ներսում արթնանում-զորեղանում է չարությունը:

Եվ քանի որ նրանց համար երկու տասնամյակ շարունակ Հայրենիքը ընդամենը կերակրատաշտ է եղել, հիմա ամեն մի բարեփոխումի, ամեն մի Նորի դեմ իրենց բերանները պիտի բացեն և կաղկանձեն ու հոխորտան: Նրանց այդ պահվածքը հենց իրենց դեմ է խոսում, բացահատում է իրենց եսակենտրոն, ազգադավ, իրենց չարամիտ լինելը:

Երբ Գերմանիայում բարձր մակարդակով Փաշինյանին ընդունելություն ցույց տվեցին, դրանք կապտեցին՝ ո՞նց թե: Ուղիղ եթերին հետևողների հավանումներն այդ 10 րոպեներին հազարներից անցան: Վա՞տ զգացիք, արխիվ նետված այ մերժվածներ:

Երբ Գերմանիայի կանցլեր Մերկելն ասաց՝ մենք սատարում ենք Հայաստանում մանավադ իրավական դաշտում կատարվող բարեփոխումները, դուք արդեն տեղներդ չէիք գտնում և ձեր ներսի թարախը կերավ ձեզ, ու դուք ձեր ասելիքը չփոխեցիք և էլի նույն զուռնա-դհոլով շարունակեցիք ձեր հնացած մուղամները, թե՝ առաջիկա հանրաքվեով երկիրը կործանման է գնում:

Մի կռկռացեք, երկիրը հազիվ ձեզանից ազատված՝ իր Նոր կյանքն է կառուցում ու շարունակելու է կառուցել, ինչքան էլ դուք փորձեք խանգարել: Նրա հետևից էլ իզուր մի վազեք՝ շնչահեղձ կլինեք:
Այդպես էլ գիտեի, որ որոշ դաշնակներ պիտի իրենց հաչոցը շարունակեն՝ հայտարարություն տարածելով, թե՝ հեյ, հե՜յ, ժողովուրդ ջան, հեռու մնացեք այդ սահմանադրական խախտումին մասնակցելուց:

Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *