Սարսափելի բացահայտումներ․․․ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանի հրաժարականի անհրաժեշտություն կա

Վերջին շրջանում բանակում քրեական գործերի, հատկապես Առաքել Մովսիսյանի որդու մասնակցությամբ դեպքից հետո իրավապաշտպանները բարձրաձայնում են Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանի հրաժարականի անհրաժեշտության մասին։

Առհասարակ պնդումներ կան, որ Բաղդասարյանը չի տիրապետում բանակի հետ կապված օպերատիվ իրավիճակին, ինչն էլ հանգեցնում է նույն դեպքերի հաճախակի կրկնության։ Բաղդասարյանը ևս հեղափոխությունից այնուհետև՝ մինչ այսօր, համակարգում զբաղված է կոռուպցիոն գործարքներով։

Աշխատակիցներին դիտմամբ, որևիցե հիմքի աշխատանքից հեռացնում է, հետո վերականգնելու համար 4-6 հազար ԱՄՆ դոլար գումար է պահանջում։ Բացի դրանից՝ սպառնալիքի և վախի մթնոլորտում է պահում աշխատակիցներին, որ նրանցից ոչ ոք չհամարձակվի բարձրաձայնել այդ խնդիրների, իր կոռուպցիոն գործարքների մասին։

«Ռազմական ոստիկանությունում այժմ Վովայի ժամանակներն են։ Պետի համար էլ վարչապետը դեռ Սերժ Սարգսյանն է։ Այդ կառույցում զբաղված են մենակ կադրային առևտրով, այլ ոչ մի բան իրենց չի հետաքրքրում։

Իրենց չի հետաքրքրում, որ բանակում զինվորներ են կյանքից հեռանում, ոչ մի բանից խաբար չեն։ Սակայն դա իրենց անմիջական գործառույթն է, և իրենք են դրա պատասխանատուն»,- մեզ հետ զրույցում նշեցին ՌՈ մի շարք աշխատակիցներ։

Առավել մամրամասն դիտեք տեսանյութում.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *