Վազգենը հայհոյեց Քոչարյանին և ասաց՝ «ի՞նչ ես ուզում էս երկրից, ասա տանք պրծնենք» ՍԵՆՍԱՑԻՈՆ!!!

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը 1in.am-ի հրապարակմանն է տրամադրել բաց նամակ ուղղված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին.

Ռոբերտ, քանի որ դու ոչ մի կերպ չես ուզում տեսնել, հասկանալ, ըմբռնել քո իրական տեղը, գինն և դերակատարումը հայաստանյան իրողությունում, ստերի հավաքածուն գիրք ես կոչում, ուզում եմ հիշողությունդ թարմացնել որոշ դրվագներով.

1. 1992 թիվ, հունիս ամիս։ Ստեփանակերտի հրապարակը ու մարզադաշտը լցված էր 35000 փախստականներով Շահումյանից ու Մարտակերտից։ Ես եկա քո մոտ ու ասացի, որ նրանց բոլորին պետք է տեղավորել Ստեփանակերտի շրջակայքում ազատագրված հինգ գյուղերում, Շուշիում ու Խոջալուում, իսկ ես կպայմանավորվեմ Հայաստանի կառավարության հետ, որ ամեն ընտանիքին օգնություն տրվի, որովհետև երկրաշարժից, ադրբեջանահայ փախստականներից այնուհետև Հայաստանում ոչ մի ազատ հանրակացարան, հյուրանոց, դպրոց չկար։

Ես մեկնեցի Լաչին, որտեղ հավաքված էր փախստականների էլի մեկ խումբ, գիշերեցի այնտեղ, իսկ առավոտյան վերադարձա Ստեփանակերտ։ Լիսագոռից նոր էի անցել, տեսա՝ ճանապարհը լցված է փախստականներով, բոբիկ, ցնցոտիավոր ծեր և մանուկներով, սոված և ծարավ։ Հարցիս, թե ո՞ւր եք գնում, պատասխանեցին՝ Քոչարյանը ասաց, որ գնացեք Հայաստան, Ղարաբաղում տեղ չկա։ Տեսարանը ահավոր էր։ Ես հասա Ստեփանակերտ, մտա քո մոտ ու ասացի՝ «դու անասուն ես»։ Բռունցքներդ սեղանին, գլուխդ կախ՝ ոչինչ չկարողացար պատասխանել։

Արդյունքում Արցախը զրկվեց 35000 բնակչից, ու Հայաստանի փախստականների թիվը համալրվեց նույնքանով։ Նրանց մեծամասնությունը հետագայում արտագաղթեց Հայաստանից։ Կարող է դա քո անթաքույց ատելության դրսևորո՞ւմն էր դաշտային արցախցիների նկատմամբ։ Ես այդ օրը համոզվեցի, որ մարդը քեզ համար արժեք չի ներկայացնում, որ դու զուրկ ես պետական մտածելակերպից։

Դե, անշուշտ, Ստեփանակերտը, Լաչինը, Վանքը, Մարտունին, Սարսանգը, Քարինտակը, Ֆիզուլին, Ջաբրայիլը, Կուբատլին ու ուրիշ բնակավայրերը, ուր ես եղել եմ հարյուրավոր անգամ, սահմանից «հեռու» են 50-100 կմ, ինչպես դու ես գրում քո «писулька»-ում։ Պարզվում է՝ դու Արցախի տարածքի աշխարհագրությունից պատկերացում չունես։

Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *