Ռուսական հատուկ գործողություն Հայաստանո՞ւմ․ Շիշկինի թունավորման առեղծվածը

Նախօրեին «Ժամանակ» օրաթերթը սկանդալային մի տեղեկատվություն էր տարածել, որը, գուցե, արժանի ուշադրության չարժանացավ մեդիա ու քաղաքական շրջանակներում։

Թերթը գրել էր, թե Հայաստանի միգրացիոն ծառայությունների կողմից փախստական ճանաչված ու Հայաստանում ապաստան ստացած ռուս հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինը մտադիր է ապագայում մամուլի ասուլիս կազմակերպել ու հանդես գալ սենսացիոն բացահայտմամբ:

Մասնավորապես՝ Շիշկինը պատրաստվում է հայտարարել, որ նախորդ տարվա սեպտեմբերի վերջին Ռուսաստանի հատուկ ծառայությունները թունավորել են իրեն՝ վարակելով հեպատիտի հատուկ տեսակով: Հիմա Շիշկինը սպասում է արյան հետազոտությունների վերջնական պատասխանին։ «Ժամանակն» այսօր արդեն նոր տեղեկատվություն է տպագրել՝ տեղեկացնելով, թե Շիշկինը կասկածում է, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունները իրեն վարակել են առողջության համար խիստ վտանգավոր հեպատիտ E-ով, հեպատիտի մի տեսակ, որի հարուցիչը չկա Հայաստանում, ու, իհարկե, Շիշկինը դրանով չէր կարող վարակվել ինչ որ կողմնակի միջամտության: Մինչև այդ Շիշկինը եղել է հեպատիտ A-ի կրող, որը այնքան էլ վտանգավոր չէ առողջության համար։

Շատերը համարում են, որ Շիշկինը էպատաժային գործիչ է և սիրում է հանդես գալ սկանդալային հայտարարություններով, որոնք այնուհետև չեն ապացուցվում կամ սուտ են լինում։

Բացարձակ նպատակ չունենք հակադրվել այս կարծիքին, մյուս կողմից՝ իրավունք չունենք կասկածի տակ դնելու ռուսաստանցի վտարանդի գործչի պնդումները, մանավանդ որ Մոսկվան այդպիսի, այսպես ասած, դիվերսիոն գործողություններով աչքի է ընկել ևս ուրիշ երկրներում, որոնք շատ ավելի պաշտպանված են ռուսական ագրեսիվ քաղաքականության ազդեցությունից ու հետևանքներից։

Առավել մանրամասն դիտեք տեսանյությում.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *