ԹԵՍՏ-ՀԱՐՑՈՒՄ․ Ինչպե՞ս կգնահատեք Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս 1 անգամ վերահաստատեց, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում․ ինչպես Ադրբեջանն է անկախություն ձեռք բերել Խորհրդային Միությունից, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը` Ադրբեջանից եւ Խորհրդային Միությունից:

Փաշինյանը նաև նշեց, որ հիմնահարցի կարգավորման բանակցությունների համար նոր մտքեր առաջ քաշելու միտում է տեսնում:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` Փաշինյանն այս մասին նշեց Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի թեմայով քննարկմանը, որին մասնակցում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նա նախ անդրադարձավ Ալիևի պատմական «ակնարկին»` նշելով, որ այդքան հեռու պետք չէր գնալ:

«Պետք չէր գնալ պատմության գիրկը, որովհետև երբ հայ թագավոր Տիգրան Մեծը բանակցում էր Պոմպեոսի` հռոմեական ռազմական առաջնորդի հետ, չկար որևէ պետություն Հարավային Կովկասում ու ընդհանրապես ամբողջ աշխարհում, որը կանվանվեր Ադրբեջան:

Ուստի չեմ կարծում, թե ճիշտ մոտեցում է այդքան հեռու գնալ: Ես կարող եմ գնալ էլ ավելի հեռուն և սկսել օրինակ մ.թ.ա․ չորսհարյուրերորդ թվականից, սակայն այդպես չեմ վարվի, որովհետև չեմ կարծում, թե դա ճիշտ մոտեցում է»,-նշեց Փաշինյանը:

Խնդրում ենք մասնակցել թեստ-հարցմանը և հրավիրել ձեր ընկերներին՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *