Մոսկվայում տեղի է ունենում Սիրիայի Իդլիբի խնդրով ռուս-թուրքական բանակցության 2-րդ փուլը: Առաջինը տեղի էր ունեցել Թուրքիայում ու արդյունք չէր տվել:
Կողմերը միմյանց մեղադրում են Իդլիբի ապաէսկալացիոն կամ անվտանգության գոտում պայմանավորվածությունները չպահելու մեջ: Ասադի կառավարական բանակը Իդլիբում գրավել է մի քանի բնակավայր ու վերահսկողություն հաստատել թուրքական պահակակետերի զգալի մասի վրա:
Թուրքիան մեղադրում է Ռուսաստանին Ասադին չզսպելու համար, սպառնալով հարձակում գործել: Զուգահեռ թուրքական պաշտոնական շրջանակներում ու ԶԼՄ-ներում հակառուսական ալիք է բարձրացել, իսկ այդ երկրում Ռուսաստանի Դաշնության դեսպանը սպառնալիքներ է ստանում:
Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ նման իրավիճակում Անկարայում կյանքից հեռացվեց Ռուսաստանի Դաշնության դեսպանը, բայց Մոսկվան ի վերջո արդարացրեց Թուրքիային, դա վերագրելով 3-րդ ձեռքին:
Բանակցության մոսկովյան փուլից առաջ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարել է, որ Սիրիայում ռուս եւ թուրք զինվորականների միջեւ բնականոն հարաբերություններ ու փոխգործակցություն կա, բայց քաղաքական հարթությունում կան որոշակի տարաձայնություններ:
Մանրամասները դիտեք տեսանյութում՝