Հպարտանում եմ իմ երկրի վարչապետով և կոչ եմ անում…Գուսան Հայկազուն

Գուսան Հայկազունն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

ՈՒժն է հարգի լավ իմացեք թույլ ազգերին չեն սիրում…
Ոչ մի անգամ այդպիսի հպարտություն չեմ զգացել իմ կյանքում, ինչ զգում եմ հիմա, երբ տեսնում եմ , թե իմ երկրի վարչապետին ինչպես են ընդունում սփյուռքի հայությունն և հզոր երկրների ղեկավարները։

Զարմանում եմ այն մարդկանց վրա, որոնք տեսնելով դա, փոխարեն հպարտանան , ուրախանան մեր վարչապետի և մեր երկրի հաջողություններով ամենավատ , ամենավերջին խոսքերով քննադատում ու փորձում են վարկաբեկել Նիկոլ Փաշինյանին։

Այնպիսի հայտարարություններ են արվում համացանցում, որ կարծես դրանց հեղինակները թշնամի երկրի քաղաքացիներ են, այլ ոչ հայեր։

Կարող ես նախանձից , չարությունից ելնելով չսիրել Նիկոլ Փաշինյանին, սակայն չարանալ նրա հաջողությունների համար, կստացվի չարանալ Հայաստանի Հանրապետության և Հայ ժողովրդի հաջողությունների համար

Կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր սիրում են մեր երկիրը, ում համար թանկ է մեր երկրի ապագան, թևթիկունք լինենք մեր վարչապետին, այս ծանր և խառը օրերին, կանգնենք երկրի և ժողովրդի կողքին՝ հզորացնենք մեր երկիրը։

թևթիկունք դառնանք մենք մեր երկրին,
Կյանքից թանկ է հող հայրենին,
Թե պահենք մեր անսաստ ոգին,
Հասնելու ենք Մասիսներին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *