ՎԵՐՋԱՊԵՍ: Սերժի օրը եկավ՝ սարսափելի դատական նիստի օրը հայտնի է

Սերժ Սարգսյանի ու մնացածների դատական գործով առաջին նիստը կկայանա փետրվարի 25-ին։ Այդ մասին իմանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։ Գործը տրվել է դատավոր Վահե Միսակյանին։

Ըստ մեղադրանքի, Սերժ Սարգսյանը, 2008թ․ ապրիլի 9-ից մինչ 2018թ․ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով,

2013թ․ հունվարի 25-ից մինչ սույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպել է պաշտոնատար մի շարք անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես մեծ չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակության կատարում։

Գործով անցնում է ևս 2010-2016 թթ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։ Ըստ մեղադրանքի՝ նա «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, 2013թ․ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ,իր տեղակալ Սամվել Գալստյանի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ անձնական ուրիշ շահագրգռվածությունից ելնելով,

իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին ընդհակառակ, օգտագործելով պաշտոնատար ուրիշ անձանց հետ դիտավորությամբ խմբի կազմում կատարել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես մեծ չափերով պետական միջոցների՝ ընդհանուր 489,160,310 ՀՀ դրամի վատնում։

Առավել մամրամասն դիտեք տեսանյութում.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *