Խայտառակություն ! Եթե պետք լինի կգյուլլեմ էդ Նիկոլին․․․ Ի՞նչ է կատարվել իրականում

«Ես զինվորական եմ և սովոր եմ խոսել փաստերով»,- «Առաջին լրատվական»-ի եթերում նշել է՝ ՌՈ պետի նախկին տեղակալ Աշոտ Վանյանը՝ բացելով գրառումների տետրն և ընթերցելով դրանցից մեկը.

«Այս գրքում 4 տարի է՝ գրառումներ եմ կատարում: Այժմ կընթերցեմ 20.04.18 թվականի գրառումս. 14:30 խորհրդակցություն՝ ՌՈ պետի մոտ: Ես չեմ ասի այդ բառերը, որ նա ասել է ներկայիս վարչապետի հասցեին, անձնական բնույթի վիրավորանքներ են:

Գրեթե 20 հոգի գնդապետ, փոխգնդապետ հավաքվել ենք իր մոտ և ես՝ լինելով ՌՈ պետի միակ տեղակալը, հաջորդ հրահանգն եմ ստացել. Նրա խոսքերով եմ ասում.

«Սրանից այնուհետև, եթե երբևէ էդ թաթփուկները փակեն զինվորական ավտոշարասյան դեմից, ձերոնց կասեք՝ դուրս գան իրենց մեքենայից, նստեն էդ գռուզավիկների վրա և ճանապարհը բացեն, տրորեն անցնեն:

Եթե մի քանի հոգի էլ կյանքից հեռանա, ոչինչ, բա հեղափոխություն ա, Մարտի 1-ին 10 հոգի կյանքից հեռացավ, այժմ էլ մի 7-8 կհամանա, էն էլ անցավ, էս էլ կանցնի»,- մեջբերեց Վանյանը՝ կրկնելով. «Սա ներկայիս ՌՈ պետի խոսքերն են եղել»:

Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *