Նիկոլ Փաշինյանի ֆանտաստիկ որոշումը․ Ով է Ջալալը

ArmԼife.am-ը գրել է.

Ջալալ Հարությունյանն այն զինվորականն է, որի մահը երազում տեսնում էր ազերի զորքը…
2015 թվականին ադրբեջանական բանակը տարածեց հաղորդագրություն, որ թե նրանց հաջողվել է սպանել գնդապետ Ջալալ Հարությունյանին…
Ադրբեջանական բանակը ու ժողովուրդը ցնծության մեջ էին, դե իրենց էլ կարելի է հասկանալ, կյանքից հեռացել էր /Աստված հեռու պահի/ գնդապետ Ջալալը…

«Սկզբում ինձ զարմացրեց իմ մահվան մասին տեղեկությունը: Բայց, երբ այդ մասին սկսեցին գրել նույնպես ադրբեջանական հաջորդ լրատվամիջոցները, համարյա համոզեցին ինձ, որ ես արդեն կենդանի չեմ» մեկ օր հետո այսպիսի պատասխանով պարոն գնդապետը հիասթափեցրեց ադրբեջանական փուչիկ բանակին…

Մեր զորամասում, մարդուն կյանից չէին հեռացնում, իսկ այդ արդյունքն էր Ջալալ Հարությունյանի խիստ ու կարգ և կանոնով լինելու,-պատմում են պարոն Հարությունյանի մոտ ծառայած զինվորները.

«Ամեն երկուշաբթի, երեք անգամ զորքը շարային երթով անցնում էր…«Ատե պարապությունից հանցագործ են տառնըմ: Զորքին պարապ մի թողեք» ասում էր հրամանատարը, այնուհետև ավելացնում՝ «Ծնողդ պահալ ա, պիրալ ա որ մեր հողը պահիս, սաղ սալամադ քեզի պիտի տամ ծնողիդ, ջանդամ թե դու ինձ վատ պեն ասիլ չիս»…

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ ժամանակին մի նշանակման առումով Ջալալ Հարությունյանի մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Միայն մի բան կասեմ՝ Այժմ Արցախի Պաշտպանության բանակի ԳՇ պետ նշանակված Գնդապետ Ջալալ Հարությունյանը Հայկական բանակի՝ իմ ճանաչած ամենախարիզմատիկ հրամանատարն է»…

Եվ առհասարակ, Ջալալ Հարությունյանի մասին Արցախում ասում են՝ Հայկական բանակի ամենաառաքինի, պրոֆեսիոնալ, ապաքաղաքականացված և նվիրված զինվորականներից մեկն է…

Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *