Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասել է․
-Մեր քաղաքական դիրքորոշումն այն է, որ կառավարությունը սպորտի նկատմամբ ընկալումը և վերաբերմունքը պետք է փոխի։
Եվ սպորտը մեզ համար ունի ռազմավարական նշանակություն, և ուզում եմ ձեր ուշադրությանը հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանի Հանրապետության մինչև 2050 թ․ զարգացման ռազմավարության նախագծի մեջ ես առաջարկել եմ, կետ ֆիքսենք, որ Հայաստանի Հանրապետությունը մինչև 2050 թ․ պետք է ունենա առնվազն 25 օլիմպիական մեդալ։
Նվաճի Շախմատի աշխարհի առաջնության անհատական չեմպիոնի կոչումը և ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մինչև 2050 թ․ պետք է դառնա աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր։
Այս առաջարկների վերաբերյալ ես ուզում եմ ասել, որ սա ոչ միայն քաղաքական, ոչ միայն սոցիալ-հոգեբանական, այլև տնտեսական հարց է։
Եվ երբ որ ես այսպիսի պնդումներ եմ անում, շատերը դա կասկածի տակ են դնում։
Առավել մանրամասն դիտեք ստորև՝ տեսանյութում։