Գիրք նվիրելու օրվա առիթով առավոտվանից ամենուր ընթանում են տարատեսակ միջոցառումներ, որոնցում կարևորվում են գրքի և նվիրելու գաղափարները:
Տարբեր քաղաքական գործիչներ տեսանկարահանված հոլովակներով շնորհավորել են հանրությանը սոցցանցերում՝ ասմունքելով Թումանյանի ստեղծագործություններից մի քանիսը՝ հիմնականում քառյակները:
Երեկոյան Ն. Փաշինյանն անձամբ շրջել է Երևան քաղաքի Աջափնյակ թաղամասի տներով՝ բնակիչներին նվիրելով գրքեր: Նա պատահականորեն թակել է անծանոթ մարդկանց տների դռները՝ անակնկալի բերելով բնակիչներին:
Նվիրելու համար վարչապետը ընտրել է երկուական գիրք՝ նախապատվությունը տալով ժամանակակից գրողներին և արդի գրականությանը՝ հայ գրողներին աջակցելու նպատակով նաև: Նա յուրաքանչյուր տանը նվիրել է երկու գիրք՝ մեկը հայ, մյուսը արտասահմանյան գրողների գործերից: Նվիրելիս պայման է կապել, որ բնակիչներն էլ իրենց հերթին նվերներից մեկն իրենց ընտրությամբ նվիրեն որևէ մեկին:
Փաշինյանի այս արարքը մեծ ոգևորությամբ է ընդունվել հասարակության կողմից: Իսկ այն ընտանիքները, որտեղ պատահականության սկզբունքով հյուրընկալել էր վարչապետը, անասելի ուրախության մեջ էին:
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.