Գեղեցիկ ձևաչափով մանկական երաժշտական մրցույթ «Արմենիա» հեռուստաընկերության եթերում:
Վառ գույներով հեռուստաշոու, տաղանդավոր երեխաներ, սիրելի մարզչական խումբ, անսպառ երաժշտություն՝ I LIKE IT-ը արժանի է լայքերի ու սրտիկների:
Արման Մուրադյանը մասնակցել էր նաև Մեծ փոքրիկներ հաղորդաշարին։ Նրան անվանում են Ռեփի փոքրիկ արքա։ Հրանտ Թոխատյանը 10-ամյա փոքրիկին հարցնում է, թե երբվանից զգացիր, որ սովորական երգելը քոնը չի, քոնը ռեփ կարդալն է։
-Դե էս ռեփի ոճը ինձ դուր ա գալի, ես հեռուստացույցով ռեփ եմ լսում, հետո հետաքրքրվում եմ՝ ով ա երգում, բայց առաջին անգամ, երբ Մեր բակը ֆիլմը տեսա, մեջի ռեփը լսեցի՝ հայերի դրախտը, ինձ շատ դուր եկավ, ով չէր ուզի հայերի դրախտը էդպես լիներ,- նշում է փոքրիկը։
Արմանը սովորում է դպրոցում գերազանց՝ 4-րդ դասարանում։ Թոխատյանի այն հարցին, թե դպրոցում էլ է դասը ռեփով պատասխանում, տղան պատասխանում է ՝ չէ, դպրոցում նորմալ, իսկ բեմի վրա ռեփով։
Հոլովակը առաջարկում ենք դիտել ստորև՝