Հայազգի տաղանդավոր ու գեղեցկուհի աղջնակ Սառա Աբրահամյանը մասնակցել է մի շարք մրցույթների ու գրավել ժյուրիի ու հանդիսատեսի սիրտն և համկրանքը իր հրաշալի ձայնով։
Տաղանդավոր աղջնակը Աբխազիայի Սուխում քաղաքից է։ Նա մասնակցել է այնպիսի մրցույթների, ինպիսիք են «Голос Дети», «Детская новая волна 2019» և այլն։ Սառայի անմիջական և բարձր պրոֆիսոնալիզմը աննկատ չի մնացել ոչ ժյուրիի, և ոչ հանդիսատեսի կողմից։
Նա իր հզոր և հասուն ձայնի շնորհիվ, այս տարիների ընթացքում երկրպագուների մեծ բանակ է հավաքել։
Սառան բացի վոկալից, 6-տարեկանից զբաղվում է նույնպես ազգային պարերով, բայց ինչպես ինքն է վստահեցնում երգն իր կյանքում շատ ավելի էական տեղ է զբաղեցնում։
Նա իր հաջողությունների մի մասը կապում է իր թալիսման արջուկ խաղալիքի հետ, որն իր հետ տանում է բացառապես բոլոր ելույթներին։
Ստորև Ձեզ ենք ներկայացնում աղջնակի մրցույթների հրաշալի կատարումներից ելույթներ։