Լույսը չբացված այս կինը ցնցեց հայ ազգին․ Ինչ ասել ասեց․․․

Ալիս Սողոմոնյանն իր Ֆեյսբուքյան էջում գրել է.

«ԶՈՒՐ ԵՍ ԳԱԼԻՍ, ԱՅ ԳԱՐՈՒՆ»
Մեր ազգի պատմության էջերում այս արտահայտությունը ասվում էր, երբ գարնանը ելուզակ հրոսակախմբեր էին խուժում Հայաստան աշխարհ:

Նրանցից ինչո՞վ տարբերվեց կեղծված տեղեկանքով, կեղծված ընտրություններով նախագահ կարգված մեկ ուրիշ ելուզակ՝ ռոբիկ քոչարյան, որ 2008-ին գարուն բերեց Հայաստան աշխարհին:

Այնքան ժամանակ գարնան գալուստն ինձ հրճվանք չի բերելու, մինչև այդ գարնան մեղավորները չպատժվեն: Մինչ մարտիմեկյան Դեպքերի արդյունքում հարազատներ կորցրած մայրերը, քույրերն և կանայք, իրենց սգի մեջ, իրենց վշտի հետ, Աստծուն ուղղված իրենց աղերսներում մխիթարություն չգտնեն, որ մեղավորներին արդար հատուցումն եկել է: Հարազատի կորուստը անդառնալի է, իհարկե, սակայն այդ կսկիծը շարունակ խորն է մնալու, մինչդեռ մեղավորները չեն պատժվել:

Ատում եմ նրանց, որ 2008-ի գարունը Հայաստան աշխարհում վատ դեպքերով հեղեցին: այժմ առավել ատում եմ նրանց, որոնք մեղավորին հերոսի պատմուճան են ուզում հագցնել՝ իրենց վաստակած գրոշների համար:

Դրանք հա՞յ են, քրիստոնյա՞ են: Կասկածում եմ: Բռնես մեղադրանք պարունակող էն 80 հատորը գլխներին տաս, որ հասկանան, թե ինչ է նշանակում պաշտպանել մեղավորին:

Ատում եմ դրանց: Ատում եմ նրան, որ կեղծիքի ճանապարհով տիրացավ նախագահի աթոռին, որ իրենը չպիտի լիներ: Ատում եմ սահմանադրական դատարանի այն սրբապիղծ անդամներին, որոնք իրավունք չունեին արտակարգ դրության պայմաններում նիստեր անելու, ընտրությունները վիճարկող քննությունը շարունակելու ու իրենց «դաբրոն» դնելու մի որոշման տակ, որը սարքած էր ու որով ճանապարհ հարթեցին չընտրված թեկնածուին՝ սեռժիկ սարգսյանին:

Ամայացած քաղաք, մարդկանց ամայացած տրամադրություն, վախի մթնոլորտ…, Ու այդ իրավիճակում իր նախագահության վերջին 40 օրերին սպանդի և արյունահեղության հեղինակ «նախագահ» կոչված ինչ-որ ռոբի գոհունակ ժպիտ, որ ապահովել էր իր հավատարիմի մուտքը նախագահական նստավայր, որ անարգել շարունակի վայելել իր թալանածը:

Առավել մանրամասն դիտեք տեսանյութում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *