Ամենօրյա Պատգամներ «ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
Երբեք մի մտածեք. «Ի վիճակի չենք, — կամ, — Այս գործը երբեք չենք կարող կատարել: Ասեք. «Հարկավոր միջոցները առայժմ չունենք, սակայն ըստ անհրաժեշտի շուտով կունենանք»: Եվ վստահ եղեք, որ պիտի ունենաք:
Վերում ասվածը կրկնեք շարունակ. և կամաց կամաց առատորեն ստանալու իրական զգացումը կունենաք ու շուտով միջոցների պակասություն այլևս չեք ունենա:
Այդ զգացումը՝ Իմ Միջոցները պահանջող աներկբա հավատն է: Հիշեցնում եմ. «Ըստ հավատոց ձերոց եղիցի ձեզ»: Սակայն Իմ փնտրածը ոչ թե այն հավատքն է, որ արտահայտվում է աղոթքի կամ վերահայեցումի կարճատև պահերին, այլ այն հավատքը, որ
հանդարտեցնում է անմիջապես՝ օրվա ընթացքում ծագած ողջ տարակույսները.
Այն հավատքը, որ նախահարձակ լինելով՝ հաղթահարում ու լռեցնում է՝ սահմանափակ զգացումներ բերող չարահնար խռովքը:
«Պահանջեք և պիտի տրվի ձեզ»:
Սիրեք գործով հագեցած կյանքը, թող Աստված պահապան լինի ամենքիս։ Ամեն։
Աստծո կանչը
Ամենօրյա պատգամներ