Սա արդեն լկտիություն է ՝ Նոր Սենսացիոն բացահայտումներ Հոկտեմբերի 27ի գործով

Առաջին լրատվականը գրում է։

Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում կյանքից հեռացված ԱԺ նախագահի տեղակալ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը, փետրվարի 2-ին դիմել է դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանին՝ տրամադրելու Հոկտեմբերի 27-ի գործով դատական նիստերի տեսագրությունները, ձայնագրությունները ու սղագրությունները։ Կարեն Փոլադյանը, բայց, չորս օր առաջ խոսել է նրա հետ, ներկայացրել խնդիրը. պարզվում է՝ VHS-ի վրա արված տեսագրություններն ու ձայնագրությունները պետք է թվայնացնեն:

«Իրենք չունեն թվայնացնելու հնարավորություն։  Ես փորձեցի իմ ծառայություններն առաջարկել, չնայած ինձ ասացին, որ դա պետության պարտականությունն է»,- ասաց Անահիտ Բախշյանը՝ ավելացնելով. «Ենթադրենք, մարդուն ցմահ են դատապարտել,սակայն նոր հանգամանքներ են եղել, ու պետք է այդ դատավարության ընթացքը նորից վերանայվի, ինչո՞ւ չեն նախապատրաստվել, պետությունը դրա համար միջոցներ չի տրամադրել՝ չեմ հասկանում։ Կարծում եմ՝ գործը կարճելուց այնուհետև այն գցել են մեկի դարակը, դեպարտամենտի աշխատակիցների մտքով չէր անցել, որ  այն կվերաբացվի, ոգ դրանք շատ էական են նախաքննության համար»։

Բախշյանը ընդգծեց, որ մեկ ամսվա ժամանակ իրեն դեպարտամենտից չեն տվել գրավոր պատասխան. «Հեռախոսով, այն էլ զուտ իմ նախաձեռնությամբ եմ կապ հաստատել Կարեն Փոլադյանի հետ։ Խառնաշփոթ է, ինչպես ասում են, չգիտեն՝ ինչպես թվայնացնեն այդ քանակի տեսաերիզները»։
Բախշյանի խոսքով՝ կարևոր դատական նիստերի տեսաերիզներ են, որտեղ  հանցագործների, հատկապես գլխավոր ահաբեկչի

հարցաքննություններն են։ «Հարցաքննությունները շատ էական են, ու վերջապես ես ուզում եմ տեսնել՝ ի՞նչ հարցեր եմ տվել նրան, արդյոք այդ ամենը այնպե՞ս է պահպանված, ինչպես ես գրել եմ օրագրում»։
Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացումից չափազանց մեծ սպասումներ ունի.

«Չեմ կարող ո՛չ դրականը ասել, ո՛չ բացասականը, գործընթացը գնում է փակ դռների հետևում, ու ես տեղյակ չեմ, սակայն հուսամ, որ այնտեղ գործ անում են, ուղղակի չեն կարող չանել, քանի որ ի վեջո պարբերաբար հրապարակայնորեն խոստացել են ասել, թե ինչ ընթացք ունի, ուր հասան ու այլն։

Կա քաղաքական կամք բացահայտելու, ուղղակի ես այդ կամքի արագության ընթացքը մի արագությամբ եմ տեսնում, իրենք այլ արագությամբ են տեսնում։ Բնականաբար կարող եմ սուբյետիվ լինել, սակայն այն, որ իրենք խոստացել են, ասել են թե դատախազը, թե դատախազության վերահսկող երեք դատախազները, որոնց հանդիպել եմ, հանդիպել եմ Կարեն Փանոսյանի հետ, իրենք բոլորը ասում են, որ հնարավորինս ամեն ինչ պետք է անեն, որ գործը բացահայտվի, խոստացել են»:

«Քննչական խմբի հետ հանդիպման մասին հրապարակավ արդեն ասել եմ, դրանից այնուհետև ուղղակի հասկանում ենք, որ ժամանակ է պետք, որ  թե՛ դատախազները, թե՛ քննչական խումբը նյութերին լիարժեք տիրապետեն։ Ժամանակ է պետք, թե որքան՝ ես չգիտեմ»,- ավելեց նա

Առավել մանրամասն դիտեք տեսանյութում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *