«Վերջին ժամերին տագնապալից տեղեկություններ ստացվեցին առայժմ Նոյեմբերյանցից, Վանաձորից ու Գյումրիից…». Ստյոպա Սաֆարյան

Վերջին ժամերին տագնապալից տեղեկություններ ստացվեցին առայժմ Նոյեմբերյանցից, Վանաձորից եւ Գյումրիից։
Ինչպես հաղորդում են այնտեղի ընկերներս, սահմանադրական հանրաքվեի համար Այո-ի հանձնաժողովական տեղերում նշանակվել են նախկինում ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի համար աշխատած /թե ինչ աշխատած, չասեմ/ մարդիկ։

Հանձնաժողովներում նշանակվելուց շատ հետաքրքիր հնարքներով բարեհաջող դուրս են մնացել մարդիկ, ովքեր նախկին տասնամյակում ընդդիմադիր կուսակցությունների տեղերով անձնազոհաբար, դեմ գնալով այդ ժամանակների տեղական ՀՀԿ-ական խաժամուժին և իշխանություններին, զրկվելով շատ բաներից, պահել են ձայները /ովքեր շրջաններում են ապրում, գիտեն, թե ինչ է նշանակում, երբ դեմ ես գնում տեղական իշխանություններին/:

Ընտրատարածքային հանձնաժողովները փոփոխված չեն, համայնքային եւ մարզային ղեկավարություններն էլ նույնը, չհաշված կասկածելի նշանակումները մարզպետների, փոխմարզպետների պաշտոններում։ Իհարկե, նրանց միջոցով դժվար չէ այդ նշանակումները անելը։

Եթե դա արվել է Ոչ-ի շտաբի հետ համագործակցած, ապա ասում եմ բրավո Ոչ-ին։ Եթե դա չէ, ուղղակի նախկինները իրենց նախկինում ծառայածներին նշանակել են զուտ հանձնաժողովականի աշխատավարձը ստանալու նպատակով, ապա մտածեք, թե ինչ են ձեր վերաբերյալ մտածում մարդիկ, որոնք տասնամյակով կռիվ են տվել, զրկանքներ կրել, մասնակցել հեղափոխությանը, ուրախացել, որ արդարության պահը վրա է հասել, սակայն տեսնում են, որ հեղափոխությունից շահողները նորից նախկիններն են…

Երեկ Նոյեմբերյանցից տեղեկացված հյուրեր ունեի։ Պնդում էին, որ մի քանի գյուղերում կանանց շրջանում շշուկներ կան, որ Ոչ-ից գումար են տալու.. Ինչպես իրենք էին ասում’ կանայք նման բաները ստույգ են իմանում… Այսպիսի կազմերով ընտրատարածքային ու ընտրական հանձնաժողովները դա չեն էլ կանխելու, ինչպես նախկինում չեն կանխել։ Մի խոսքով, կեցցեն ընկեր Մուկուչյանները։

Արդեն ցանկանում եմ, որ կամ Այո-ն չանցնի, կամ այնքան բարդ անցնի, որ գոնե իմ կողմից շատ սիրելի ու հարգելի Փաշինյանը այդ շառաչուն ապտակից ջղայնանա ու մի մեծ զրույց բացենք, թե ովքեր են կոնկրետ այս սաբոտաժների թիկունքում կանգնած։ Ու վերջապես պատժենք ու խելքի գանք։

Հեղափոխությունն ու արդարությունը խեղողները չպետք է անպատիժ մնան։
Ովքեր տեղեկություններ ունեն մարզերից, խնդրում եմ գրեն։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *