ՁԿԱՆ ՓՈՒՇԸ՝ էԴՄՈՆ մԱՐՈՒՔՅԱՆ
(կամ՝ նամակ էդմոն մարուքյանին)
Կարճ կգրեմ, էդմոն, որ հանկարծ չկարծես, թե քո անունը տալով ուզում եմ կայանալ, ինչպես էն հոյակապ ջահելների մասին ես ասում, թե՝ անունս տալիս են, որ կայանան: Ողբամ քեզ:
Դու այն ձկան փուշն ես, էդմոն մարուքյան, որ խրվում է մարդու բերանի քիմքին, ու դրան հանելն այնքան էլ հեշտ չի: Սակայն կհանվի. մարդու բերանում հո չի՞ մնալու մի բան, որ ավելորդ է և շարունակ խանգարում է: Դու այդ ավելորդն ու խանգարողն ես, էդմոն:
Ես այն թղթակիցներին ինչ ասեմ, որ քո այդ ախմախ արտահայտությունը լսեցին, ձայնագրեցին ու տարածեցին, և ոչ մեկի մտքով չանցավ քեզ ասել, թե Հայրենիքի համար այդ ի՞նչ զոհողությունների ես գնացել, որ քո անվամբ ջահելները կայանալ են ուզում: Ծիծաղելի է, պարզապես ծիծաղելի:
Թղթակիցները չհարցրին այն, ինչ ժամանակին քո հասցեին շատ բնորոշ ասել էր Գագիկ Ծառուկյանը. «Այ ես քո ցավը տանեմ, հլա մի հատ ասա, թե դու ի՞նչ ես արել մեր երկրի համար»:
Մինչև հիմա այդ խնդիրը կախված է, ու դու դրա պատասխանը չունես, էդմոն մարուքյան: Դու պատասխան չունես նաև, թե ու՞ր էիր կորել, երբ Նիկոլ Փաշինյանն ու էն վառվռուն երիտասարդները սեռժին սիկտիր էին անում խաբեությամբ բռնազավթած իշխանությունից: Դու կորել էիր նաև այն ժամանակ, երբ սեռժը, Նիկոլի հետ բաց բանակցությունում մարտի մեկը վկայեց ու ժամեր հետո ձերբակալեց Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին ու Սասուն Միքայելյանին:
Դու վախից այդ ու՞ր էիր սսկվել, էդմոն: Իսկ այն ջահելները հաջորդ օրն ավելի համախումբ եկան ու պահանջեցին ձերբակալվածների ազատությունը: Դու այդ ժամանակ էլի չկայիր: Ու երբ հենց ա՛յդ ջահելների հեղափոխության արդյունքում տասնյակից ավել քո թիմով մտար Ազգային ժողով, շատ արագ մոռացար, թե քո հենարանն ի՞նչն էր կամ ովքե՞ր էին: Դու էլի, դժբախտաբար, շատ բան մոռացար: Մոռացար, երբ սեռժի դաբրոյով պատգամավոր էիր դարձել (իբր քո հեղինակությամբ էիր հաղթել Վիկտոր Դալլաքյանին), դու սեռժի ո՛չ մի անօրեն քայլի դեմ բերանդ չէիր բացում:
Ռիսկ ունեի՞ր, օրինակ, ասել, թե՝ այ սեռժ սարգսյան, դիվանագիտական կրթություն ու փորձ չունեցող քո փեսա միշիկին ինչպե՞ս ես Վատիկանում դեսպան նշանակում: Սակայն հիմա Նիկոլ Փաշինյանին կարող ես ասել, թե սեռժի կոստյում ես հագել և ուժայիններին դու ես նշանակում: Սակայն ի՜նչ անամոթն ես դու, էդմոն: Հեղափոխության արդյունքում չէ՞ր, այ մարուքյան, որ դու Ազգային ժողովում բերանդ մեծ բացելու հնարավորությունն ես ստացել, սակայն դա հո չի՞ նշանակում, թե ամեն մի Նորին, ամեն մի Բարեփոխումին քո անհիմն վայրահաչոցներով պիտի հակադարձես:
Հիմա ասում ես, թե հեղափոխությամբ երկիրը վիշապ սեռժից ազատած ջահելները կայանալ են ուզում քո այդ անդուր անունը տալով: Այդ մեծամտությունդ էլ հերիք չի, դեռ մեր կողմից շատ հարգված Պապոյանին էլ ասում ես, թե՝ «Զգո՛ւյշ խոսիր՝ քթիցդ արյուն չգա»: Տո քուչի խուժան, դեռ պատգամավոր էլ կոչվում ես: Բա երբ Քրիստինեն քեզ հակադարձեց, թե՝ «քո ասածը սպառնալիք է իմ ընկերոջ հանդեպ», Քրիստինեի՞ն ինչ պատասխան ունեցար: Իհարկե չունեցար:
Ի դեպ, էդմոն, դու շատ փոքր ես, որ էն ջահել հեղափոխականի քթից արյուն բերես, լավ կլինի դու քո սրտի՛ց հոսողի վերաբերյալ խոսես: Սեռժի հետ ունեցածդ կապերի արդյունքում հեռու մնացիր հեղափոխությունից, սակայն հեղափոխությունը, հաչս քեզ, հաղթեց: Հիմա մռմռում է սիրտդ, որ քո սեռժի քանդած երկիրը երկիր են ուզում դարձնել: Ամեն Նորին պիտի դեմ կանգնես: Երևի այդպիսի հրահանգ ես ստացել: Իհա՛րկե ստացել ես:
Ես չգիտեմ, դու գիրք կարդու՞մ ես, թե՞ չէ, բայց ես քեզ հիշեցնեմ Րաֆֆու մի արտահայտությունը. «Ի՞նչ մարդ, որ չի ճանաչում և չի սիրում յուր ազգությունը, նա վերջանում է մարդ լինելուց»:
Ինչքա՜ն սազական է քեզ Րաֆֆու այս բնորոշումը:
Եվ վերջում, էդմոն: Դու շա՜տ էիր ուզում Ծառուկյանի ղեկավարած պատգամավորների աջակցությունը ստանալ, որ էն քո համախոհ, կեղծարար հրայր թովմասյանի դեմ տարվող հանրաքվեի իրավական լինելը վիճարկես հենց հրոյի մոտ: Չստացվեց: Դու, իբր, «ոչ»-ի դեմ հատուկ արշավ չես ծավալում, բայց հանձնաժողովներում քո խմբակցությանը հասանելիք տեղերում տեղավորում ես քո մարդկանց: Սա քո կողմից արշավ չի, բա ի՞նչ զահրումար է:
Բայց պիտի հիասթափեցնեմ քեզ, էդմոն, ոչ մի տրյուկդ չի անցնելու, և «ԱՅՈ»-ն հաղթելու է: Ի դեպ, էդմոն, դու քո պահվածքով օգնում ես «ԱՅՈ»-ի հաղթանակին, քանի որ ինչքան նողկալի է քո պահվածքը, ինչքան ժողովուրդն ատում է քեզ, նույնքան համախմբված է գնալու քվեարկության և իր «ԱՅՈ»-ն շպրտելու է քո աննամուս երեսին:
Քո անունը տալուց ո՛չ թե կայացող, այլ քեզանից զզվող՝
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ