Շտապ. Դիվերսիա հայ-ադրբեջանական սահմանին. (ՖՈՏՈ)

Lurer.com-ը գրել է.

Մարտի վեցին, առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ…

Հայաստանի Պաշըպանության նախարարությունից տեղեկացնում են, որ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների շնորհիվ հակառակորդը, կորուստներ տալով, հետ է շպրտվել իր ելման դիրք, թողնելով զինամթերք եւ ականորսիչ սարք…

Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների արդյունքում թեթեւ վիրավորում է ստացել 1 զինծառայող, դեպքի մանրամասները ճշտվում են…

Գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ տվյալ դիվերսիոն ներթափանցման համար, որն իրականացվել է համապատասխան պատրաստություն անցած անձնակազմի կողմից, հակառակորդն իրականացրել է նախապատրաստական կարևոր աշխատանքներ…

Հատկանշական է, որ ականադաշտերում անցումներ բացելու համար օգտագործվել է գերմանական արտադրության ականորսիչ…

Տեղեկացնենք նաև, որ համաձայն ադրբեջանական haqqin.az կայքի, երեկ երեկոյան ժամը 19:10 հատվածում փոխհրաձգություն է տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանին, որի արդյունքում ադրբեջանական կողմից կյանքից հեռացել է շարքային-սահմանապահ Փաշազադե Օրհան Նազիմ-օղլուն…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *