Ադրբեջանը չի եղել «Հին Ադրբեջան» քարտեզի վրա․ Իլհամ Ալիևը կատաղած է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ադրբեջանի Թովուզի շրջանի Տեղական պատմության թանգարանը «հաճելի» անակնկալ է մատուցել նախագահ Իլհամ Ալիևին ու հարուցել նրա անբացատրելի վրդովմունքը:

Ուսումնասիրելով նորաբաց թանգարանի ամբողջ ցուցանմուշները՝ Ալիևը «Հին Ադրբեջանի» քարտեզների բաժնում բախվել է դաժան իրականությանը:

Դրանց վրա չեն եղել ո՛չ Ադրբեջանի անունը, ո՛չ ադրբեջանական քաղաքների անունները ու ո՛չ էլ որևիցէ հիշատակում «Հին Ալբանիայից», որն ադրբեջանցի պատմաբանները սիրում են համարել հին Ադրբեջանը:

Դրանց տեղը Ալիևը տեսել է Ուրարտուի հին թագավորության քարտեզը և հայկական Սիսիան քաղաքի անունը:

Ալիևն իր ողջ զայրույթը թափել է շրջանի գործադիր իշխանության ղեկավարի վրա ու կարգադրել կապ հաստատել մշակույթի նախարարության հետ և շուտափույթ վերատպել քարտեզները: Ալիևին մտահոգել է այն հարցը, թե ի՞նչ են պատասխանելու ադրբեջանցի երեխաներին, եթե նրանք ուզենան իմանան ու հարցնեն, թե որտեղ է իրենց «հնագույն» հայրենիքն հենց այդ քարտեզների վրա:

Տեսանյութը կարող եք դիտել ստորև։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *