Անի Քոչարը Գերմանիայից վերադառնում է հայրենիք՝ հանրաքվեին մասնակցելու, «ԱՅՈ՛» ասելու համար
Անի Քոչարը արդեն մի քանի տարի է՝ բնակություն էր հաստատել Գերմանիայում, վերադառնում է հայրենիք: Հիշեցնենք, որ նա Գերմանիայում գտնվում է բուժման նպատակով․ այս առիթով նա մի անգամ ասել է․
Քանի դեռ ժպտում եմ, ուժ եմ գտնում ժպտալու, ուրեմն ապրում եմ, ուրեմն կյանք կա նաև ամենադաժան ախտորոշումից հետո:
Ամենադժվարը թերևս, համակերպվել այն մտքի հետ, թե քեզ ինչ փորձություն է տրված., իսկ ես ոչ մի կերպ չեմ համակերպվում, հաղթահարում եմ ինձ բաժին հասածը, բայց հարմարվել հիվանդի կարգավիճակին, չեմ կարող…
Հայաստան գալու մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ գրելով. «Ես գալիս եմ ասելու` ԱՅՈ. Հայաստան, իմ սեր, գարունն ինձ համար քեզնով է գալիս: Հաշված ժամեր և ես կրկին կշնչեմ քեզ»: Անի Քոչարը նաև լուսանկարներ է հրապարակել Դյուսելդորֆի միջազգային օդանավակայանից: