Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը իր թեկնածությունն առաջադրել է 2020-ին Լեռնային Ղարաբաղում կայանալիք նախագահական ընտրություններում:
Հաշվի առնելով, որ թեկնածության առաջադրման համար անհրաժեշտ տասը տարվա մշտական բնակության հետ կապված խնդիրներ կան, նա նախատեսել էր Ղարաբաղում նախորդ տարվա մարտից ստորագրահավաք սկսել։
Բաբայանը նշում է՝ եթե համապատասխան թվով ձայներ հավաքի, ապա հնարավորություն կստանա մասնակցել ընտրություններին։ Ինչպես գիտենք նա արդեն հավաքել է համապաստխան ձայներ.
«Հայաստանում անընդհատ դրա մասին խոսում են, որ ես ինչո՞ւ չեմ վերադառնում Ղարաբաղ, ինչո՞ւ եմ ես այստեղ։ Օրենքով սահմանափակված է՝ տասը տարի անընդմեջ որ չեմ ապրել, չեմ կարող թեկնածու լինել։ Սահմանադրությունը թույլ է տալիս, որ 5-10 տոկոս ստորագրություն հավաքեմ, որ հնարավորություն ստեղծվի, որ մենք էլ մասնակցենք։ Մարտ ամսին մենք դրանով կզբաղվենք։»- Ասել է պարոն Բաբայանը.
Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Հայաստանի և Արցախ ներքաղաքական վիճակին: Մասնավորապես խոսել է Նիկոլ Փաշինյանի և Սամվել Բաբայանի մասին՝ առանձնացնելով նրանց որպես անձնվեր քաղաքական գործիչներ:
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.