Վարչապետի արձագանքը՝ իր դուստրերի հասցեին արված վիրավորանքին

Եվ այսպես, օրեր առաջ մի աղջիկ՝ Մարիամ անունով, արեց մի բան, որը իրար խառնեց համացանցը․․․

Նա ուղղակի պատռեց՝ վարչապետ Փաշինյանի տված բուկլետը․․․ Նիկոլ Փաշինյանը ժամեր հետո այդ առիթով գրեց․․․

Ես սա համարում եմ «Այո»-ի ամենամեծ քարոզչությունը, քանի որ այս երիտասարդ կնոջ անվտանգությանը ոչինչ չի սպառնում, Նրան անզգույշ չեն քաշքշում մոտակա զուգարանում, նա շարունակելու է ապրել իր բնականոն կյանքով, ազատ արտահայտելու է իր կարծիքը, աշխատանքից չի ազատվելու, քանի որ ապրում է և ապրելու է Ազատ եւ Երջանիկ Հայաստանում…

Նա Հայաստանի Հանրապետության Հպարտ քաղաքացի է… Եվ ես` որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, իմ պարտքն եմ համարում ապահովել նրա իրավունքների լիարժեք իրացումը… Դուխով ժողովուրդ ջան, դուխով․․․

Այսօր արդեն համացանցում նոր աղմուկ բարձրացավ հին դեպքի հետ կապված․․․

Հրապարակվեց մի տեսանյութ, որտեղ բուկլետ պատռող աղջիկը հեռախոսով մանրամասներ էր պատմում միջադեպից, որի ընթացքում նա վիրավորական արտահայտություններ հնչեցրեց Փաշինյանի դուստրերի հասցեին․․․

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *