Ցավոք սրտի, այդպես էլ չկարողացա շնորհակալություն հայտնել․ Հուզիչ պատմություն՝ բուժաշխատողի ու մեր բոլորի մասին․․․
Երկրում՝ Արտակարգ դրություն մտցնելուց այնուհետև, հատկապես դեղատները «գրոհի ենթարկվեցին» ու բժշկական դիմակ, ալկոգել և այլ ախտահանող նյութեր գտնելը, գրեթե անհնար էր։ Տանը եղած բոլոր միջոցները և դիմակները վերջացել էին և որոշեցի ուրիշ թաղամասի դեղատներում փնտրել քանի որ մեր տարածքի բոլոր դեղատները խնդիր ունեին․․․
Դուրս եկա փողոց, մոտ մեկ կիլոմետր քայլելուց հետո, տեսա դեղատների շարք։ Ուրախացա կարծեցի թե ոնց էլ չլինի, գոնե մեկում կլինի։ Սակայն, բնականաբար, սպասումներս չարդարացան ու արդեն հիասթափված և ձեռնունայն դուրս եկա տարածքի վերջին դեղատնից․․․
Դեղատից դուրս գալուն պես, նկատեցի մի մեքենա, որը փողոցին կանգնած ազդանշան էր տալիս։ Կարևորություն չտալով սկսեցի քայլել, ու այդ ընթացքում ազդանշանի ձայները սկսեցին ավելի արագ և բարձր լսվել․ շրջվեցի և տեսնեմ, որ վարորդը ձեռքով ինձ է կանչում․․․
Անկեղծ ասած զարմացա, բայց որոշեցի մոտենալ՝ կարծելով որ ինչ-որ բան է պատահել։
Մեքենայի հետևի նստատեղից դուռը բացվեց և մի կին՝ «պոլնի էպիկիրովկով», որ մինչ այդ միայն լուսանկարնում էի տեսել, խնդրեց՝ մոտենալ իրեն։ Քայլում ու մտածում էի թե ինչ է պատահել․ մտքովս ինչ ասես, որ չանցավ։ Մի պահ անգամ վախեցա՝ մտածելով, որ գուցե ռիսկային գոտում էի ու ինձ փնտրելուց հետո, վերջապես գտան․․․
-Տղա ջան մի քիչ արագ արի, ուր որ է կարմիր լույսը կփոխվի․
Քայլերս արագացրի ու մոտեցա մեքենային։
Բարև տղես․ տեսա, որ դեղատնից դատարկ դուրս եկար։ Ինչ էր հարկավոր․․․
Բարև Ձեզ։ Տարբեր դեղեր, ալկոգել և բժշկական դիմակ, այն էլ արդեն որերորդ դեղատունն եմ մտնում՝ չկա ու չկա․․․
Տղես իմ մոտ ամեն ինչ էլ կա․ Նստիր մեքենան, ճանապարհին կտամ․
Էլ որի հարց չտալով, շտապ նստեցի և շարժվեցինք․
-Ուրեմն հիմա ինձ ասա թե քեզ ինչ դեղեր են պետք․․․․
-Կարիք չկա, տիկին․ Շնորհակալ եմ շատ, բայց ոնց էլ չլինի մի տեղից կգտնեմ էլի․․․
-Քեզ համար է՞ պետք, թե՞ ծնողներիդ․․․
-Ճիշտն ասած ծնողներիս համարել է պետք․
-Դե ուրեմն հենց հիմա ինձ ասա թե ինչ է հարկավոր և արագ հասցրու ծնողներիդ․․․
Ճիշտն ասած, ինքնս էլ չիմանալով թե ինչ պատասխանել, նշեցի դեղերի անունները․․․
Տիկինը հանեց իր մոտ եղած դեղերի տուփը և ալկոգելի և մի քանի բժշկական դիմակների հետ միասին տվեց ինձ՝ հարցնելով թե որտեղ հարմար է կարող է իջեցնել ինձ, քանի որ ինքը շտապում է աշխատանքի և չի կարող իմ ուզած տեղը հասցնել․․․
Ինչևե մեկ կանգառ գնալուց անց, խնդրեցի ինձ իջեցնել․ ու մինչ կհասցնեի շնորհակալությունս հայտնել, կինը փակեց դուռը և պատուհանը իջեցնելով ասաց, որ շնորհակալության կարիք չկա, կարևորը որ շուտ հասնեմ տուն և հոգ տանեմ ծնողներիս մասին․․․
Մեքենայից իջնելուց այնուհետև, մի քանի րոպե ուշքի չէի գալիս, շփոթվել էի ու հիշելով, որ այդ տիկնոջ անգամ անունը չէի հասցրել իմանայի, շատ նեղսրտեցի ու քայլերս ուղեցի դեպի տուն՝ մտորումների մեջ թաղվելով․․․
Քայլում էի ու մտածում, որ մի ծնող էլ այդ կինն էր, որ ոչ պակաս հոգատարության կարիք էլ նա ուներ, չնայած այն բանի, որ դեռ մի բան էլ ինքն էր անհանգստանում ինձ համար․․․
Ամեն օր, բազում դժվարությունների միջով անցելով, մարդկանց կյանքի համար պայքար մղելով հանդերձ, դեռ մի բան էլ նա էր հոգ տանում իմ մասին։ Ինչևէ, վերադարձա տուն՝ տանեցիներին պատմեցի եղածն ու պառկեցի միքիչ հանգաստանալու և խորհելու պատահածի մասին։ Անցավ մի քանի օր, ու եղբայրս զանգեց, խնդրեց, որ եթե կարող եմ իրենց տուն ալկոգել ու դիմակներ տանեմ, քանի որ ինքը մի քիչ մրսել էր ու չէր ուզում տանից դուրս գար։ Միանգամից հիշեցի այն կնոջն ու դեմքիս ժպիտ արթնացավ։ Շատ սոված էի, առավոտվանից հաց չէի կարել, բայց տաքսի կանչեցի, որպեսզի գնամ։
5 րոպե հետո մեքենան բակում էր։ Արագ մի կտոր բան կերա ու իջա․․․
Մեքենան տեսնելով՝ զարմանքս ու շփոթմունքս կրկնապատկվեց․ Այն նույն մեքենան էր եկել, որին դեղատնից դուրս գալուց հանդիպեցի․․․
-Նորից բարև, եղբայր, էս ինչ հետաքրքիր զուգադիպություն էր, ասացի ես․․․
-Հա էլ մի ասա, այ ցավդ տանեմ․ Բա չիմացար թե ինչ էղավ, ամոթից չգիտեմ թե որ փոսը գլուխս մտցնեմ․․․
Ինչ ա պատահել, ում մոտ ես ամոթով մնացել, հետաքրքրվեցի ես․ Վարորդը, ով կլիներ մոտ 30 տարեկան, խորը հոգուց քաշելով սկսեց պատմությունը․․․
-Է, բռատ ջան։ Էն կնոջը հիշում ես չէ՞, որ քեզ դեղ բան տվեց․
-Հա ոնց չեմ հիշում, ինչի ինչ-որ բան ա՞ պատահել․
Տո պատահել է բա ինչ է արել․ Երբ էտ կնոջը տարա, հասցրի տեղ, 1200 դրամ փող էր բռնել։ Հարցրեց թե կլինի, որ 1000 դրամ տա, քանի որ մանր չունի։ Ճիշտն ասած, ես էլ միքիչ անտրամ էի ու մունաթով ասեցի, որ չէ չի լինի։ Էտ կինը ոչ մի բան չավելացնելով, միհատ 5000-ոց մեկնեց դեպի ինձ ու իջավ։ Ես էլ ագահի ու անամոթի պես վերցրի։ Երբ իջավ մեքենայից, շրջվեցի, որ տեսնեմ, հո բան չի մոռացել ավտոյիս մեջ, ու նկատեցի մի տոպրակ․
-Մորքուր բան ես մոռացել մեքենայի մեջ, հետևից բարձր գոռացի․
– Չեմ մոռացել տղես, այդ քեզ համար է, ոնց էլ չլինի պետք կգա․ ասաց էտ կինն ու արագացրեց քայլերը։ Վերցրի տոպրակն ու տեսնեմ մեջը բժշկական դիմակներ, դիզինֆեկցիա անող բաներ։
-Բռատ չես պատկերացնում թե հետս ինչ կատարվեց․
-Մինչ վարորդը կշարունակեր պատմությունը, խնդրեցի որ շարժվենք, քանի որ շտապում էի։
-Բա վերջը, ինչ արեցիր, պահեցիր քեզ․ վրդովված հարցրի․
-Հա բա ինչ անեի ախպեր ջան, արագ գնաց․ սակայն դու վերջը լսի։ Որ գնաց, ես էլ ինձ վատ զգացի ու ասի իջնեմ ավտոյից մի հատ ծխեմ հանգստանամ ու մի քիչ ցրվեմ։ Ծխելուս ընացքում նկատեցի, որ էտ կինը ծանոթներիցս մեկի հետ կանգնած հիվանդանոցի դիմաց խոսումա։ Ճիշտն ասած զարմացա։ Մեկ ասի գնամ ներողություն խնդրեմ ու հասկանամ թե ինչա էղել, էնել ամանչեցի ու հետո էլ դուխ չարի։ Երբ խոսացին վերջացրին, արագ մոտեցա, որ տենամ ինչ էր պատահել, ինչի էր ծանոթս հիվանդանոց էկել ու վերջապես ինչ գործ ուներ էտ կնոջ հետ։ Իմացա, որ ծանոթս՝ ում երկար ժամանակ չէի հանդիպել, նույն տեղն էր աշխատում։ Հետաքրքրվեցի թե ով էր այդ կինը՝ հետագայում գտնելու ու ներողություն խնդրելու համար։ Բոլոր հարցերիս պատասխաններն իմանալուց հետո՝ գնացի գործերով։
-Բա, հետո, գտար, ներողություն խնդրեցիր։ Չէ եղբայր ջան, տենց էլ դուխ չարի․ -եղավ պատասխանը։
Մնարամասներն իմանալով, ինքնս փորձեցի գտնել այդ բուժաշխատողին։
Սիրելի ժողովուրդ, ահա մի պատմություն, որը ևս մեկ անգամ փաստում է , որ մենք բոլորս պետք է հատուկ ուշադրություն դարձնենք անխտիր բոլոր բուժաշխատողների մասին։ Բժիշկ լինելը, դա անկասկած միայն մասնագիտություն չէ, այլ ապրելակերպ։ Այդ մարդկանց մեջ կա դիմացինին օգնելու բնատուր շնորհ։
Երբ հանիպենք նրանց, մոտենանք ու մեր երախտիքի խոսքը հայտնեք, շնորհակալանաքի մի բառով, փոքր ինչ թեթևությամբ լցնենք նրան բազմազբաղ ու ծանր առօրենա, թեպետ նման մարդիկ, սովորաբար մեծ հումորի տեր անձինք են լինում։
Եվ ուրեմն այսուհետ, երբ մեր ճանապարհին, խանութում, ինչ-որ վայրում բուժաշխատող տեսնենք՝ մոտենանք ու շնորհակալություն հայտնենք նրանց։ Իսկ վարորդին, ով շատ էր զղջացել իր արածի ու չարածի համար՝ տարածենք այս նյութը, օգնենք, որպեսզի գոնե այսպես կարողանա իր երախտիքի խոսքը հայտնել այն տիկնոջը, ով անշահախնդիր կերպով օգնել էր թե՛ իրեն ու թե՛ իր ընտանիքին։
Բարեբախտաբար ինձ հաջողվեց գտնել այդ կնոջը՝ Նարինե Վարդևանյանին, ով յուրաքանչյուր օր կռիվ է տալիս մեր բոլորի համար։ Եվ ապա չենք մոռանում և յուրաքանչյուր անգամ բուժաշխատողի հադիպելուց, մոտենում ու ասում ենք այն ինչին նրանք արժանի են։ Լուսանկարները տրամադրել է նրա դուստրը՝ Արմինե Գևորգյանը, որի համար շնորհակալություն ենք հայտնում։