ՎՏԲ-Հայաստան Բանկը Հայաստանի բնակչությանը կվճարի հրատապ միանվագ աջակցության գումարները՝ համաձայն կորոնավիրուսային պանդեմիայի արդյունքների կանխարգելման ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու մասին Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման:
Այն ՀՀ քաղաքացիները, ովքեր հայտնվել են սոցիալական ծանր իրավիճակում ու դարձել այս միջոցառումների շահառուներ, այսուհետ հնարավորություն կունենան ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով ստանալ Հայաստանի Հանրապետության Կառավարության տրամադրած հրատապ միանվագ աջակցության գումարները:
Շահառուի անունով միանվագ աջակցության գումարիառկայության ու ստացման Բանկի վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ Սոցիալական ապահովության ծառայության պաշտոնական կայքում՝ www.online.ssa.am:
Նույն թվականի ապրիլի 7-ից շահառուները կարող են ստանալ իրենց գումարները այցելելով Բանկի 72 մասնաճյուղերից ցանկացածը ներկայացնելով այս փաստաթղթերը.
• Հանրային ծառայությունների համարանիշ կամ Հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք,
• անձը հաստատող փաստաթուղթ / նույնականացման քարտ:
Հրատապ միանվագ աջակցության գումարները հաճախորդներին կտրամադրվեն առանց միջնորդավճարների ու նվազեցումների:
ՎՏԲ Հայաստան Բանկը հոգ է տանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առողջության մասին ու միշտ աջակցում է կորոնավիրուսային պանդեմիայի դեմ պայքարի նպատակով Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից կազմակերպված միջոցառումներին:
ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերի մասին տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում ՝ www.vtb.am կամ Բանկի Կոնտակտային կենտրոնում՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից: